![]() |
![]() |
||
|
|
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՍՈՑԱՑԻԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋՄեր ասոցիացիան հասարակայնության հետ կապերի ոլորտում մասնագիտացված առաջին կազմակերպությունն է Հայաստանում եւ միավորում է հասարակայնության հետ կապերի (PR), զանգվածային հաղորդակցության ոլորտի մասնագետներին, նրանց թվում՝ պետական, մասնավոր եւ հասարակական սեկտորների PR-ի պատասխանատուներին: Մեր գործունեությունը բխում է այն համոզմունքից, որ ժամանակակից հասարակության կայուն զարգացումը հնարավոր է միայն տեղեկատվության հոսքերը կառավարող արդյունավետ համակարգի առկայության դեպքում: Քաղաքացիական հասարակության ձեւավորման ուղին բռնած Հայաստանում թափանցիկության, համագործակցութան եւ վստահության սկզբունքների վրա հիմնված PR տեխնոլոգիաները դարձել են գրեթե բոլոր ինստիտուտների գործունեության ամենաանհրաժեշտ եւ գլխավոր տարրերից մեկը: Ընդ որում, առավել էականն այն է, որ թափանցիկացման քաղաքականության վերջնական արդյունքը հանդիսանում է հանրության կողմից քաղաքացիական հասարակությանը բնորոշ ինստիտուտների գործունեության ընկալումը, ինչը հնարավորություն կտա վերջիններիս նկատմամբ դրսեւորել որոշակի գիտակցված դիրքորոշում: Մեր կայքէջը հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ծանոթանալ Ասոցիացիայի գործունեությանը, ընթացիկ եւ հետագա ծրագրերին: |
31.10.2011 23.09.2011 21.06.2011 22.01.2011 13.01.2011 01.12.2010 04.10.2009 |
Եվրոպական հանձնաժողովի պատվիրակություն Հայաստանում և Վրաստանում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ ![]() |
![]() |
Հեղինակային իրավունքները պաշտպանված են © 2004-2005 Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա |
||