Գործադիր մարմին

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի բարձրագույն ղեկավար մարմինն է ասոցիացիայի անդամների ընդհանուր ժողովը:

Ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին առնվազն մեկ անգամ, այն որոշում է ասոցիացիայի հետագա գործունեության ուղղվածությունը, ռազմավարությունը, գործառույթների արդյունավետությունը:

Ընդհանուր ժողովն ընտրում է վարչություն, որն էլ վերահսկում է ասոցիացիայի ընդհանուր գործունեությունը՝ ընդհանուր ժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում: Ներկայումս, վարչությունն ունի երեք անդամ.

•նախագահ
•փոխնախագահ
•վարչությաւն անդամ

Կազմակերպության ամենօրյա գործունեության կառավարումն իրականացնում է ասոցիացիայի գործադիր տնօրենը, որին ընտրում է վարչությունը՝ մեկ տարի ժամկետով:

ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ – ՆԱԽԱԳԱՀ

Արա Սաղաթելյանն ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ՝ լրագրության, հասարակայնության հետ կապերի ոլորտներում եւ կրթական համակարգում:
Լրագրության ասպարեզում մասնագիտական գործունեությունն սկսել է դեռեւս պատանեկան տարիքից՝ թղթակցելով ռուսալեզու մի շարք պարբերականների: Տպագրվել է նախ՝ «Пионерская правда», ապա՝ «Koмсомолец», «Строительная газета» թերթերում, եղել է "Деловой Мир" պարբերականի Անդրկովկասի մասնաճյուղի տեղեկատվական ծառայության ղեկավարը: 1991 թվականին համախոհների հետ միասին հիմնադրել եւ ղեկավարել է «Армянский Биржевой Вестник» տնտեսական շաբաթաթերթը:
Հասարակայնության հետ կապերի ոլորտում պրոֆեսիոնալ աշխատանքը սկսել է 1992 թվականից՝ անուղղակի կառավարելով պետական եւ մասնավոր սեկտորների, այդ թվում՝ ուժային գերատեսչությունների, քաղաքացիական ավիացիայի համապատասխան ստորաբաժանումները: 2001 թվականից միջեւ 2006 թվականի մարտ ամիսը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը:
Ներկայումս Արա Սաղաթելյանը զբաղեցնում է "Իմ իրավունքը" շաբաթաթերթի եւ http://www.panorama.am/ տեղեկատվական կայքի Խմբագրային Խորհրդի Նախագահի պաշտոնը:
Հասարակայնության հետ կապերի ոլորտում պրակտիկ գործունեությունը համատեղում է դասախոսական գործունեության հետ: Եղել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար համալսարանի Երեւանի մասնաճյուղի պրոռեկտորը եւ միաժամանակ դասավանդել «Կոնֆլիկտաբանություն» հատուկ դասընթացը: Իսկ վերջին տարիներին դասավանդում է մանկավարժություն՝ Երեւանի պետական համալսարանում:
Զբաղվում է հեռակա կրթության տեխնոլոգիաների եւ հասարակայնության հետ կապերի գիտական հետազոտությամբ: Հեղինակ է մոտ մեկ տասնյակ գիտական հոդվածների՝ նվիրված հեռակա կրթությանն ու հասարակայնության հետ կապերին:
Հանդիսանալով Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահը՝ Արա Սաղաթելյանն իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը:

ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ - ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Արման Սաղաթելյանը իր մասնագիտական գործունեությունը զանգվածային հաղորդակցության բնագավառում սկսել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1991 թ.՝ լինելով «Գործ» բիզնես-տեղեկատվական հաղորդման հաղորդավարը:
1993-1997 թթ. եղել է ուրախների եւ հնարամիտների ակումբի «Նոր հայեր» թիմի հիմնադիրներից մեկը եւ ավագը:
1997-1999 թթ. անցել է ժամկետային զինծառայություն ՀՀ ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչությունում՝ որպես թղթակից եւ «Զինուժ» հեռուստահաղորդման հաղորդավար:
ՀՀ զինված ուժերի ռազմական լրագրության պահեստային սպա: 2000 թվականից հանդիսանում է քարոզչության եւ հասարակայնության հետ կապերի քաղաքացիական մասնագետ, ՀՀ ՊՆ ՔՎ «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար:
Պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:
«PanArmenian Network» կազմակերպության համահիմնադիրն է եւ 1999-2002 թթ. եղել է նրա փոխնագահը, հանդիսանում է www.panarmenian.net ցանցային հրատարակության եւ ամենամսյա «.am» հրատարակության հիմնադիրներից մեկը:
2003-2004 թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում, նախ՝ որպես հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, ապա՝ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար:
Արման Սաղաթելյանը միաժամանակ իրականացնում է ակտիվ դասախոսական գործունեություն: 2001 թվականից դասավանդում է ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի քաղաքագիտություն եւ ժուռնալիստիկա ֆակուլտետներում՝ «Հասարակայնության հետ կապերի եւ գովազդի հիմունքներ», «PR տեխնոլոգիաներ»: «Հաղորդակցման հիմունքներ եւ հաղորդակցման տեխնոլոգիաներ» դասընթացի հեղինակն է:
Հանդիսացել է զանգվածային հաղորդակցության բնագավառում իրականացվող մի շարք նախագծերի համահեղինակն ու ղեկավարը: Հեղինակել է մի շարք հրապարակումների՝ նվիված հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության հարցերին:
Լինելով ասոցիացիայի փոխնախագահը՝ Արմանը, մասնավորապես, ապահովում է զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունը, ինչպես նաեւ պոտենցիալ գործընկերների հետ հարաբերությունների հաստատումը, մասնակցում նախագծերի զարգացման ռազմավարության մշակմանը, բացի դրանից՝ վերահսկում է կրթական ծրագրերը: