2006
ԶԼՄ կարողությունների հզորացման նախագիծ` Երեխաների պատկերը չքողարկված
Տեղեկատվական հասարակության զարգացմանը համընթաց երեխաների կյանքում ավելի է կարևրվում ԶԼՄ-ների դերը: Հենց այս պատճառով Երեխաների Իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան բազմաթիվ հղումներ է պարունակում` ԶԼՄ ներկայացուցիչներին ուղղված: Դրանք կոչ են անում ոչ միայն մամուլում հաճախակի անդրադառնալ երեխաներին` որպես մեր հասարակության հետնորդների, այլև դիտել նրանց որպես մարդու իրավունքների հիմնաքար:
APRA-ն, որպես հասարակության և մամուլի միջև միջնորդ, անհրաժեշտ է համարում աջակցել տեղեկատվական դաշտում մասնագիտական վարքագծի կանոնների հաստատմանը, և ավանդույթ դարձնել` կանխել տեղեկատվության սխալ օգտագործումը կամ սխալ մեկնաբանումը, ինչը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ նրանց վրա, ովքեր հաճախ անզոր են` պաշտպանել իրենց իրավունքները. դա հատկապես երեխաներն են:
2006 թ. ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը աջակցեց Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիային` իրականացնել “Երեխաների պատկերը չքողարկված” նախագիծը, որի նպատակն էր` աջակցել հայաստանում երեխաների ունեցած խնդիրների վերաբերյալ ԶԼՄ նյութերի որակի բարձրացմանը: Ի սկզբանե նախատեսված էր, որ ծրագիրը հաջորդ քայլն է` 2005 թ. մամուլի մոնիթորինգի և լրագրողների և ԶԼՄ ղեկավարների հետ դրան հաջորդող քննաարկումների, որոնք կենտրոնացած էին Հայաստանում սոցիալական լրագրության որակի արժանահավատության բարձրացմանը: Ի լրումն` կարևորվեց երեխաների հարցերով զբաղվող լրագրողնեերի էթիկայի կանոնների ընդունմանը անհրաժեշտությունը:
Հայաստանյան լրագրողներին` հատուկ կարիքներով երեխաներին, ռիսկային խմբերի երեխաներին և երեխաների ու պատանիների այլ խոցերի խմբերին առնչվող հարցերին ծանոթացնելու համար APRA-ն կազմակերպես 5 մամուլի շրջագայություն` դեպի Հայաստանի շրջանները: ԶԼՄ ներկայացուցիչների առաջին խումբը մեկնեց Գյումրի և Վանաձոր` 2006 թ. հունիսին: Շրջագայությունները տևեցին մինչև 2006 թ դեկտեմբեր:
Ծրագրի իրականացման ընթացքում տարբեր հեռուստաընկերությունների, լրատվական գործակալությունների և թերթերի ներկայացուցիչները` ծրագրի մասնակիցները այցելեցին Հայաստանի հյուսիսային և հարավային շրջաններ` ներառյալ Մեղրի, Կապան, Դիլիջան, Բերդ և Իջևան: Մամուլի շրջագայությունների թիմերը, UNICEF-ի և APRA-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելեցին համայնքային ՀԿ Կենտրոններ, մանկատներ, հատուկ և մասնագիտացված դպրոցներ, սահմանափակ կարողություններով երեխաների կենտրոններ, տեղական կառավարման մարմիններ և պաշտոնատար անձանց:
Լրագրողները մի շարք նյութեր պատրաստեցին հետևյալ թեմաներով` երեխաների պաշտպանություն, կրթական բարեփոխումներ և դրանց կիրառումը կրթության ոլորտում, հաշմանդամ երեխաների ինտեգրումը հասարակություն և ծնողների վերաբերմունքը իրենց հաշմանդամ երեխայի նկատմամբ: Հատուկ ուշադրություն հատկացվեց «ՁԻԱՀ-ը և երեխաները» թեմային: Մամուլի շրջագայության մասնակիցները հանդիպեցին տեղական ՀԿ-ների հետ, որոնք զբաղվում են սեռական փոքրամասնությունների շրջաններում ՁԻԱՀ-ի կանխարգելման հարցերով, իրականացնում են գործընթացներ` ուղղված ՁԻԱՀ-ով վարակված անձանց հոգեբանական և սոցիալական վերականգնմանը:
Ծրագրի փակման արարողությանը հավաքվել էին մամուլի շրջագայության բոլոր մասնակիցները, լրագրողները, APRA-ի անձնակազմը և UNICEF-ի ներկայացուցիչները: Սեմինարի ժամանակ մասնակիցները առաջարկեցին հետագայում զարգացնել ծրագիրը, հնարավորություն ընձեռելով լրագրողներին` ավելի շատ բան սովորել երեխաներին առնչվող առանձնահատուկ թեմաներով, ուսուցողական շրջագայությունների և ռեսուրսային կենտրոնի զարգացման միջոցով ստանալ նոր գաղափարներ և թեմաներ` ԶԼՄ-ներում դրանց անդրադառնալու համար:


