2006

Հայաստանում փախստականների օրվան նվիրված իրազեկման արշավ

Հաշվի առնելով, որ իսկական ինտեգրացիան ենթադրում է ոչ միայն անձնագրի ստացում, այլև երկարատև մշակութային, սոցիալական և տնտեսական ադապտացիա, 2006 թ. հունիսի 20-ին` Փախստականների Համաշխարհային Օրվա կապակցությամբ APRA-ն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ նախաձեռնեց ԶԼՄ, հանրային իրազեկման և դրամահավաքի արշավ: Արդյունքում 24 փախստական երեխա երկու շաբաթ անց կացրին «Ծիծեռնակ» ամառային ճամբարում, որը կարգապահությամբ և կրթական ուղղվածությամբ Հայաստանի լավագույն ճամբարներից է:

Հեռուստատեսային ռեպորտաժների շարքի և տեղական մամուլում հրապարակումների միջոցով լուսաբանելու համար այն խնդիրները, որոնց փախստականները բախվում են Հայաստանում, APRA-ն նախաձեռնեց երեք մամուլի շրջագայություն, որոնք ներառում էին այցելություններ Արարատի մարզի երկու գյուղերում փախստականների բնակավայրեր, Առաքելություն Հայստան ՀԿ-ի` հասարակության խոցելի խմբերի սոցիալական կենտրոնը, որը գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, ՀՀ Փախստականների և Միգրացիայի վարչությանը կից Ապաստան փնտրողների հատուկ հանրակացարանը և Աբովյանում գտնվող` փախստականների հանրակացարանը: Ի լրումն` լրագրողները հանդիպեցին տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչների, հասարակության ներկայացուցիչների, սոցիալական աշխատողների և դպրոցի ուսուցիչների հետ և այցելեցին փախստական նկարիչ Ռոման Այրյանի արվեստանոցը, որտեղ նրանք ծանոթացան նրա նկարներին և արվեստի այլ գործերին:
Մամուլի շրջագայությունների նպատակն էր` իրազեկել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայումս Հայաստանում փախստականների իրավիճակի մասին` ինչպես են նրանք ապրումմ, ինչ են մտածում և ինչպես են կառուցում իրենց կյանքը իրենց պատմական հայրենիքում: Բոլոր մամուլի շրջագայությունների ընթացքում խմբերին ուղեկցում էին ծրագրերի մասնագետը և հանրային կապերի մասնագետը UNHCR-ից` տեղում մամուլի ասուլիսներ և լրագրողների հետ քննարկումներ կազմակերպելու համար: Մամուլի շրջագայությունների արդյունքում հեռարձակվեցին հեռուստատեսային ռեպորտաժներ և տպագրվեցին հոդվածներ, որոնք ստեղծվել էին մինչև 2006 թ. հունիսի 20-ը:
Որպես ծրագրի գլխավոր իրադարձություն` հունիսի 20-ին APRA-ն և UNHCR Հայաստանյան գրասենյակը նշեցին Փախստականների Միջազգային Օրը` կազմակերպելով մամուլի ասուլիս: Միջոցառման նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանում բնակվող փախստականների խնդիրների վրա և ներկայացնել դրամահավաքի արդյունքները: Ասուլիսին ներկա էին Հայաստանյան ԶԼՄ-ների, ՀԿ-ների և միջազգայկին կազմակերպությունների ներկայացուցիչները:

< Ետ դեպի ցուցակ