2006

Քվեարկենք կոռուպցիայի դեմ

2006 թ. ապրիլին Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան դարձավ ՀԿ-ների Հակակոռուպցիոն Կոալիցիայի 13-րդ անդամը: Կոալիցիան հիմնվել է 2004 թ.` ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ծրագրեր հասարակական կյանքի տարբեր ոլորտներում` հանրային առողջապահություն, կրթություն, զինծառայություն, փոքր և միջին ձեռնարկատիրություն, մաքսային ծառայություն և գործարարության ոլորտը համակարգող որոշ մարմիններ: Ծրագրերի ընթացքում հրապարակվում են փոքր ձեռնարկությունների և պետության մասնակցությամբ դատական գործերը` ընդգծելով հանրային մարմինների գործունեության թափանցիկության կարևորությունը:

APRA-ի գործառույթն է` իրականացնել կոալիցիայի ընդհանուր գործունեության հանրային իրազեկում:

ԵԱՀԿ հակակոռուպցոն նախագծի շրջանակներում 2006 թ. հունիսից հոկտեմբեր ամիսների ընթացքում APRA-ն իրականացրեց PR արշավ` ԶԼՄ-ների և գովազդի միջոցով իրազեկելով հանրությանը ռազմավարական պահերին կոռուպցիայի առկայության վերաբերյալ:

Արշավի ընթացքում թերթերում տպագրվում էին հոդվածներ, հեռուստատեսությամբ ցուցադրվում էր հոլովակ` քաղաքացիները կոչ անելով` ելնել ընդդեմ կոռուպցիայի` “Քվեարկենք կոռուպցիայի դեմ” կարգախոսի ներքո:

Ծրագիրն ուղղված էր ոչ թե «անուններ տալուն» կամ անհատներ մատնանշելուն, այլ կոռուպցիայի դեմ պայքարելու համակարգեր ստեղծելուն:

Արշավի կարևոր տարրերից մեկն էր` քաղաքացիներին կոչ անել` պայքարել իրենց իրավունքների պաշտպանության համար և փնտրել լուծումներ` խորհրդատվություն ստանալով ԵԱՀԿ գործընկեր ՀԿ-ների կողմից հիմնադրված հանրային ընդունարաններում և դատարաններին դիմելով, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի այլ օրինական ճանապարհներ օգտագործելով: Նախագիծը օգնում էր նաև հաստատել և զարգացնել համագործակցություն` հակակոռուպցիոն կոալիցիայի ՀԿ-ների հետ և ամրացնել կապերը այս կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների հետ:

Այս ամենն ապահովելու համար ՀԿ-ների նախագահների հետ անց կացվեցին հարցազրույցներ և տպագրվեցին թերթի ներդիրներում: Ներդիրը տարածվեց «Իմ Իրավունքը» թերթի հետ` հասնելով ընթերցողներին և հանրությանը ներկայացնելով կոալիցիայի գործունեությունը, ընթերցողների ուշադրությունը հրավիրելով ՀԿ-ների նախագահների կարծիքների վրա:

Նախագծի երկրորդ փուլի նպատակն էր հեռուստատեսային հոլովակի ստեղծումը` ըմբռնելի հղումով, որը հեշտությամբ կընկալվեր հանրության կողմից և կընդունվեր որպես գործելու և վարքագծի փոփոխության կոչ: Սկզբում նախագծի մասնակիցները քննարկեցին հոլովակի սցենարի գաղափարները, հետո այդ գաղափարները մշակվեցին և ստեղծվեց հայեցակարգ, իսկ այնուհետև` հոլովակի սցենարի պլան: Հոլովակը ստեղծվեց մի խումբ մասնագետների կողմից և հեռարձակվեց ավելի քան 40 անգամ` 4 հեռուստատեսային ալիքներով:

Հայաստանյան հիմնական հեռուստաալիքների կողմից տրամադրված նշանակալի աջակցությունը, ներառյալ գնային քաղաքականությունը և հեռարձակման հաճախականությունը, օգնեց առաջացնել հնարավորինս հզոր սոցիալական ռեզոնանս:

Բավականին արդյունավետ այդ գովազդային հոլովակի ստեղծումը նպաստեց կոռուպցիայի դեմ պայքարող ՀԿ-ների կոալիցիայի գործունեության լուսաբանմանը:

Ընդամենը 15 օրվա հեռուստատեսային արշավի ընթացքում ստացվեց ավելի քան 300 զանգ, ինչը հավատ ներշնչեց, որ կոռուպցիայի դեմ կարելի է պայքարել և որ դա պետք է արվի նաև անհատների մակարդակով:

< Ետ դեպի ցուցակ