Նորություններ և իրադարձություններ

Համաշխարհային ֆորում “Հաղթանակող հաղորդակցություն” 2012

Ամսաթիվ` 31.10.11

Փետրվարի 9-10-ին, Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի կունենա Համաշխարհային ֆորում “Հաղթանակող հաղորդակցություն-2012”: Ֆորումի նպատակն է առաջարկել բարձր մասնագիտական մոտեցումներ` կապված առցանց փոխազդեցությունների տենդենցների, ուղղությունների, հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների, ինչպես նաև այդ ոլորտի առաջատար փորձի հետ: Այդ ամենը կներկայացնեն փորձագետներ, որոնց փորձը և գիտելիքները թույլ է տալիս նրանց կանխատեսել հաղորդակցության զարգացման հետագա քայլերը և սովորեցնել, թե ինչպես առավելություն ստանալ ճգնաժամային իրավիճակներում: Ֆորումի հիմնական թեմաներն են գաղտնիությունն ընդդեմ հանրայնացման, օնլայն և օֆլայն հեղինակություն, PR-խորհրդատուների նոր խնդիրները, տարածքային հեղինակություն և բրենդինգ, ոիրտուալ հաղորդակցությունն ընդդեմ դեմ առ դեմ հաղորդակցության, հաղորդակցական միավորումների առաքելությունն այսօր, փոխազդեցությունը վիրտուալ տնտեսությունում, ո՞վ է պատասխանատվություն կրում PR-տնօրենների սխալների համար և շատ այլ թեմաներ:
Ֆորումի ծրագրին կարող եք ծանոթանալ http://forumdavos.com/program էջում:
Ֆորումի խոսնակների մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ http://forumdavos.com/speakers էջում:
Ֆորումի կոմիտեին ծանոթանալ կարող եք http://www.forumdavos.com/committee էջում:
Մասնակցության հայտ ներկայացնելու համար այցելեք http://forumdavos.com/apply էջ:
Հավելյալ մանրամասների համար դիմեք press@forumdavos.com
Հայաստանից մասնակցել ցանկացողները տեղեկատվության համար կարող են գրել նաև info@apra.am հասցեով:

APRA-ն սկսել է իրականացնել «Երիտասարդների ձգտումները և ակնկալիքները» համապետական հարցումը

Ամսաթիվ` 23.09.11

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան սկսել է իրականացնել «Երիտասարդների ձգտումները և ակնկալիքները» համապետական հարցումը, Արինսայթս հետազոտական և խորհրդատվական կազմակերպության հետ համագործակցությամբ: Հետազոտությունը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից և նպատակ ունի վեր հանել երիտասարդների ձգտումները և ակնկալիքները, ներառյալ՝ արժեքները, նպատակադրումները, նպատակները, ինչպես նաև երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքում նրանց ունեցած հավակնությունները: Վերոհիշյալ հետազոտական խնդիրներին հասնելու և առաջադրված հիպոթեզների ստուգման նպատակով կիրականացվեն Քանակական անմիջական հարցազրույցներ 16-30 տարեկան երիտասարդների հետ, Ֆոկուս խմբային (ՖԽ) քննարկումներ 16-30 տարեկան երիտասարդների հետ, Փորձագիտական հարցազրույցներ որորտի անկախ փորձագետների, շահագրգիռ խմբերի ներկայացուցիչների (քաղաքականություն մշակողներ իրականացնողներ, մոնիթորինգներ իրականացնողներ և այլն)հետ: Ծրագրի երկրորդ մասը նվիրված կլինի հետազոտության արդյունքների հանրայնացմանը և վավերականության ստուգմանը: Այդ նպատակով Երևանում և մի շարք մարզերում կկազմակերպվեն հանրային քննարկումներ երիտասարդության հարցերի փորձագետների, համապատասխան շահագրգիռ կողմերի, հասարակական և միյազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, զանգվածային լրատվամիջոցների և ակտիվ երիտասարդների մասնակցությամբ:
Ծրագրի տևողությունն է 3 ամիս:

APRA-ն հաղթել է դատաիրավական բարեփոխումների արդյունքների վերաբերյալ ֆիլմի նկարահանման մրցույթում

Ամսաթիվ` 09.07.11

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան հաղթել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ծրագրով իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ հեռուստատեսային վավերագրական ֆիլմի պատրաստման և հեռարձակման, ինչպես նաև բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում ստեղծված www.arlis.am www.datalex.am կայքերի մասին տեսահոլովակների պատրաստման և հեռարձակման համար հայտարարված մրցույթներում: 30-40 րոպե տևողությամբ վավերագրական տեսաֆիլմի նպատակը Դատաիրավական բարեփոխումների ծրագրով իրականացված աշխատանքների և արդյունքների, անցած պատմության և ներկա վիճակի լուսաբանումն է: Ֆիլմը պարունակելու է ինչպես վավերագրական նյութեր համակարգում իրականացվող ներկայիս ծրագրերի վերաբերյալ, այնպես էլ որոշակի արխիվային նյութեր, հանրային հարցազրույցներ և փորձագիտական գնահատականներ:
www.arlis.am և www.datalex.am տեղեկատվական կայքերի վերաբերյալ կնկարահանվի 3 տեսահոլովակ, որոնցում համառոտ կներկայացվի կայքերի միջոցով մատուցվող ծառայությունները, կընդգծվի հանրության համար դրանց պիտանելիությունը:
Ֆիլմը և հոլովակները եթեր կհեռարձակվեն սեպտեմբերից:

APRA-ն սկսել է "Հանցանք և պատիժ" հաղորդաշարի նկարահանման և հեռարձակման աշխատանքները

Ամսաթիվ` 21.06.11

2011 թ. Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան հաղթել է ՀՀ Դատախազության հայտարարած հեռուստահաղորդումների պատրաստման և հեռարձակման ծառայությունների մրցույթում և հունիսի 20-ից սկսել է իրականացնել այդ աշխատանքները:: Հաղորդաշարի նպատակն է բարձրացնել հասարակության իրավագիտակցությունը և իրավական կրթվածությունը. հաղորդումները կնպաստեն հասարակության տարբեր խմբերի մոտ դատական գործընթացներում իրենց իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև դրանց պաշտպանության մեխանիզմների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Հաղորդաշարի անվանուն է “Հանցանք և պատիժ”: Մինչև 2011 թ. վերջ կնկարահանվի և “Երկիր Մեդիա” հեռուստաալիքով եթեր կհեռարձակվի 16 հաղորդում, որոնցից յուրաքանչյուրը նվիրված կլինի արդեն բացահայտված կամ ընթացքի մեջ գտնվող որոշակի գործի, կունենա իր հերոսը/ները և փորձագետները, ինչպես նաև այլ մարդիկ, ովքեր անմիջականորեն առնչվել են գործին:

Մաեստրո Վենգերովը հայտարարեց “Երեխան պետք է ապրի ընտանիքում" հանրային արշավի մեկնարկի մասին

Ամսաթիվ` 21.02.11

Աշխարհի հանրահռչակ ջութակահար և դիրիժոր, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան Մաքսիմ Վենգերովը այսօր հայտարարեց “Երեխան պետք է ապրի ընտանիքում” իրազեկման արշավի մեկնարկի մասին` ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական կամերային նվագախմբի համար վարպետության դասի ժամանակ:
Երեխայի համար լավագուն տեղը ընտանիքն է»,-ասաց Վենգերովն ու հավելեց, որ Հայաստանում մոտ 3 հազար երեխաներ հայտնվել են մանկատներում սոցիալական ու տնտեսական խնդիրների պատճառով, և այն բանի համար, որ ծնողները չեն կարողանում նրանց համար նորմալ կյանք ապահովել: «Ակցիան նպատակ ունի հնարավոր միջոցներով նպաստել, որ ծնողները, որոնք ինչ-ինչ պատճառներով ստիպված են եղել երեխաներին թողնել մանկատներում, հետ վերցնեն և զբաղվեն իրենց երեխաների դաստիարակությամբ»,-արշավի նպատակի մասին լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց Վենգերովը:

Հանրային արշավ "Երեխան պետք է ապրի ընտանիքում"

Ամսաթիվ` 22.01.11

2011 թ. հունվարից “Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան” սկսել է իրականացնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) “Երեխան պետք է ապրի ընտանիքում” ծրագրի տեղեկատվական-հաղորդակցական արշավը: Արշավը նպատակ ունի աջակցել Հայաստանի կառավարությանը երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների` մասնավորապես, հաստատությունների բեռնաթափման ռազմավարության իրականացման գործում, հասարակության մեջ արմատավորել այն դիրքորոշումը, որ երեխայի համար ապրելու և դաստիարակության լավագույն վայրն ընտանիքն է և որ որևէ դեպքում և պատճառաբանությամբ չպետք է երեխային հանձնել մանկատուն: Արշավի ընթացքում կիրականացվեն մի շարք գործողություններ: Մասնավորապես կկազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչների, ոլորտի փորձագետների, պետական մարմինների ներկայացուցիչների, քաղաքական, մշակութային գործիչների հետ: Կպատրաստվեն և եթեր կհեռարձակվեն սոցիալական գովազդներ և փաստագրական ֆիլմեր, անց կկացվեն համերգներ Հայաստանի տարբեր մարզերում UNICEF-ի մանկական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Ծրագրում ընդգրկված փորձագետները կմասնակցեն առցանց ֆորումներում ծավալվող քննարկումների, հեռուստատեսային հարցազրույցների, կպատրաստվի ռադիոհաղորդում և այլն:
Ծրագիրն իրականացվելու է լրատվամիջոցների հետ սերտ համագործակցությամբ:
Ծրագրի տևողությունն է 1 տարի:

Համաշխարհային ֆորում "Հաղթանակող հաղորդակցություն"

Ամսաթիվ` 13.01.11

Ֆորումը տեղի կունենա փետրվարի 17-18-ին, Շվեյցարիայի Դավոս քաղաքում: Ֆորումի ծրագիրը կազմված է 4 մասից` սոցիալական մեդիա, քաղաքական, ֆինանսական և ճգնաժամային հաղորդակցություն: Դրանցից յուրաքանչյուրում ներկայացվելու են համապատասխան ոլորտի վերջին նվաճումները և զարգացման ուղղությունները:
Ֆորումի խոսնակների մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ http://forumdavos.com/speakers էջում:
Ֆորումի ծրագրին կարող եք ծանոթանալ http://forumdavos.com/program էջում:
Մասնակցության հայտ ներկայացնելու համար այցելեք http://forumdavos.com/apply էջ:
Հավելյալ մանրամասների համար դիմեք press@forumdavos.com
Հայաստանից մասնակցել ցանկացողները տեղեկատվության համար կարող են գրել նաև info@apra.am հասցեով:

APRA-ի գրասենյակը տեղափոխվել է

Ամսաթիվ` 01.12.10

Հայտարարություն
Հարգելի գործընկերներ,
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA) հայտնում է, որ 2010 թ. դեկտեմբերի 1-ից փոխվել են կազմակերպության գործունեության հասցեն և հեռախոսահամարը:

Մեր նոր հասցեն` Չարենցի 1, առաջին հարկ, սենյակ 105
Երևան, Հաըաստան
Հեռ. +37410 551539
Ֆաքս` +37410 551463

Մեկնարկել է «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրը

Ամսաթիվ` 04.10.09

Հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրը, որը Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան իրականացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործղության մոբիլիզացման ծրագրի (Mobilizing Action Against Corruption (MAAC) Activity) աջակցությամբ: Ծրագրի նպատակն է բարձրացնել հասարակության, լրատվամիջոցների և գործարար հատվածի իմացությունը` կոռուպցիայի հանդիպելիս իրենց իրավունքների պաշտպանության օրինական մեխանիզմների մասին: Ծրագրի շրջանակներում կիրականացվի մեդիա-արշավ, որի ընթացքում նախապես ընտրված 20 լրատվամիջոցների լրագրողներ կիրականացնեն դատական կարգով կոռուպցիայի դեմ պայքարի դեպքերի լուսաբանում, կկազմակերպվեն հանրային քննարկումներ, կհեռարձակվի ռադիոհաղորդում` «Հյուր տաղավարում», www.panorama.am և www.aysor.am լրատվական կայքերում կբացվեն կոռուպցիային նվիրված հատուկ բաժիններ, ինչը կապահովի ծրագրի շարունակականությունը: Ծրագրի ընդհանուր տևողությունը 6 ամիս է:

APRA-ն հաղթեց «ՀԿ Տոնավաճառում»

Ամսաթիվ` 25.04.09

Ապրիլի 22-ին APRA-ն մասնակցեց ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի («Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերություն) շրջանակներում կազմակերպված «ՀԿ Տոնավաճառ»-ին, որը տեղի ունեցավ «Մարիոթ» հյուրանոցում:
Նախնական ընտրությունն անցած մոտ 30 ՀԿ-ներ հասարակության և ժյուրիի դատին ներկայացրեցին կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իրենց ծրագրերը: Տոնավաճառի այցելուները, անցնելով տաղավարից տաղավար, ծանոթացան ներկայացված ծրագիր-առաջարկներին և քվեարկեցին իրենց դուր եկած ՀԿ-ի և ծրագրի օգտին:
Տոնավաճառի այցելուների և ժյուրիի անդամների քվեարկության արդյունքում հայտարարվեցին 8 հաղթողները, ում ծրգիր-առաջարկներն էլ ֆինանսավորում կստանան ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Հաղթողների թվում էր նաև APRA-ի կողմից ներկայացված «Դուրս մղենք կոռուպցիան» (“Channel Corruption Away”) ծրագիրը, որն արժանացավ հանրության և ժյուրիի բարձր գնահատանքին:
Բոլոր մասնակիցներին իր շնորհակալությունը հայտնեց և հաղթողներին պատվոգրեր հանձնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: