Նորություններ և իրադարձություններ

Երևանում աշխատանքն ավարտեց WCFDavos/Yerevan ֆորումը

Ամսաթիվ` 23.03.17

Երևանում աշխատանքն ավարտեց Դավոսի Հաղորդակցության համաշխարհային ֆորումի տարածաշրջանային նիստը՝ WCFDavos/Yerevan: Տարածաշրջանում իր ձևաչափով առաջին անգամ անցկացվող երկօրյա ֆորումի շրջանակներում քննարկումներ են անցկացվել ճգնաժամային հաղորդակցության, սոցիալական մեդիաների, կորպորատիվ պատասխանատվության, երկրի բրենդինգի և համայնքային զարգացման խնդիրների վերաբերյալ:



«Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» («From Crisis to Development - Powered by Communication») ֆորումը կազմակերպվել էր Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) համատեղ ջանքերով: Ֆորումին մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ աշխարհի 5 մայրցամաքներից ժամանած առաջատար փորձագետներ:

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը ֆորումի ավարտին շնորհակալություն հայտնեց հյուրերին, բոլոր մասնակիցներին:

«Շատ բովանդակային, հետաքրքիր շփումներ էին: Վստահ եմ, որ մենք միջոցներ կձեռնարկենք, և արդեն քննարկել ենք դա, որ մեր գործընկերների հետ նմանատիպ շփումները դարձնենք ավանդական: Կփորձենք գտնել ռեսուրսներ, ստեղծել հարթակներ և շարունակել մասնագիտական շփումը, զարգացումը մեր մասնագիտական համայնքում, որում, ինչպես տեսաք, շատ հստակ գործում է «յուրաքանչյուրս մեկն է հավասարներից» սկզբունքը:

Փաստացի, ուզում ենք, թե ոչ, մեր մասնագիտությունը դարձել է ոչ թե ծառայություն, այլ առաքելություն: Եթե կան ինչ-որ հարցեր, որոնցով կարող ենք իրար օգնել, ասոցիացիայի բազայի վրա կարող ենք ստեղծել անընդհատ շփումների ինչ-որ հարթակ»,- ասաց Ա. Սաղաթելյանը:

Անցնելով հղումով՝ կարող եք գտնել բանախոսների շնորհանդեսային ֆայլերը:

WCFDavos/ Yerevan 2017

Ամսաթիվ` 10.03.17

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA), Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) հետ համագործակցությամբ, 2017 թվականի մարտի 21-22 Երևանում` «Elite Plaza» բիզնես կենտրոնում, կազմակերպելու է WCFDavos/Yerevan երկօրյա ֆորում: Ֆորումի տարածաշրջանային նիստն անց է կացվելու «From Crisis to Development - Powered by Communication» («Ճգնաժամից դեպի զարգացում՝ հաղորդակցության ուժով») թեմայով:



Ֆորումն ունենալու է 5 հիմնական պանել.
1. Ճգնաժամային հաղորդակցություն,
2. Սոցիալական մեդիա և հաղորդակցության չափում,
3. Կորպորատիվ հեղինակություն և ԿՍՊ,
4. Երկրի բրենդինգ,
5. Համայնքի զարգացում:

Յուրաքանչյուր պանելում ելույթ կունենան ինչպես հայ, այնպես էլ աշխարհի 5 մայրցամաքներից ժամանած առաջատար փորձագետներ:

Ֆորումի լսարանը Հայաստանում հաղորդակցության, PR-ի, մարքեթինգի և հարակից ոլորտների մասնագետներն են, մասնագետները պետական և մասնավոր հատվածից, ինչպես նաև համայնքային զարգացման մեջ ներգրավված մասնագետները և կազմակերպությունները:

Ֆորումին մասնակցելու համար լրացրեք գրանցման հայտը մինչև մարտի 17-ը:

Ֆորումի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ էջերում.
https://web.facebook.com/events/619538044914130/
http://www.forumdavos.com/regional/24/

«City Branding» թիմի ղեկավար Վասիլի Դուբեյկովսկին Հայաստանում

Ամսաթիվ` 29.01.17

2017 թվականի հունվարի 27-ին, Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) սոցիոլոգիայի ֆակուլտետի աջակցությամբ, ԵՊՀ էր ժամանել «City Branding» թիմի ղեկավար Վասիլի Դուբեյկովսկին, ով Ռուսաստանի մի շարք քաղաքների բրենդինգ-նախագծերի հեղինակ է:



Վասիլի Դուբեյկովսկին անցկացրեց «Քաղաքային բրենդինգ» թեմայով դասընթաց՝ խոսելով, նախևառաջ, «բրենդ», «քաղաքի բրենդ» հասկացությունների, դրանց դերի և կարևորության մասին, և լսարանի հետ ինտերակտիվ հաղորդակցության միջոցով հանդես եկավ որոշակի տեսական հիմնավորումներով:

Այնուհետև բանախոսը ներակայացրեց մի քանի գործնական օրինակներ, մասնավորապես՝ անդրադարձավ Ռուսաստանի Ուրյուպինսկ և Կոստոմուկշա քաղաքների բրենդերի ստեղծման պատմությանը, խոսեց աշխատանքի սկզբունքների, թերությունների, առավելությունների և առանձնահատկությունների մասին:



«Ոլորտը բավականին հետաքրքիր է: Հարկ է նշել նաև, որ աշխատանքը թիմային է, և ցանկալի արդյունքի հասնելու համար շատ կարևոր է, որ շրջապատված լինես համախոհներով»,- ասաց Վասիլի Դուբեյկովսկին:

Հանդիպման վերջում ուսանողները բանախոսին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան:

Վանաձորում բացվել է Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցը

Ամսաթիվ` 24.01.17

2017 թվականի հունվարի 20-ին, Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի աջակցությամբ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Յանդեքս.Տաքսի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, Յանդեքսի Ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ինչպես նաև տեխնոլոգիական և գործարար համայնքի ներկայացուցիչներ, Ծրագրավորման դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ:



Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը Յանդեքս ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Ծրագրի նպատակն է ծանոթացնել աշակերտներին ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար և նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում:



Դասերը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել են հունվարի 21-ից և կանցկացվեն շաբաթը երկու անգամ: Դասընթացի տևողությունը մեկ տարի է: Այդ ընթացքում երեխաները կհասցնեն յուրացնել Python ծրագրավորման լեզվի հիմունքները և փորձել իրենց ուժերը փոքր նախագծերում: Ուսուցման ընթացքում կիրականացվի սովորողների առաջադիմության մշտական մոնիթորինգ և առաջադիմության գնահատում: Դասընթացը բարեհաջող ավարտած աշակերտները կստանան Հայաստանում Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի ավարտական վկայական:

Ծրագրավորման դպրոցում ուսումն անվճար է: Ուսուցման ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 147 դպրոցականներ, որոնցից ընտրվել է 28 հոգի: Նրանց դասավանդում են տեղի մասնագետները, որոնք Յանդեքսի Տվյալների վերլուծության դպրոցում անցել են ընտրության և ուսուցման երկու փուլ:

Հաղորդակցություն ապագայի համար (C4F) մրցանակաբաշխություն 2017

Ամսաթիվ` 16.11.16

Հարգելի գործընկերներ,

C4F մրցանակաբաշխության նպատակն է բացահայտե հաղորդակցության ոլորտի իսկապես ստեղծարար, նորարարական և պրոֆեսիոնալ փորձագետների կամ գործակալությունների , ինչպես նաև ասպիրանտների/ուսանողների/մասնագետների, ովքեր ձևավորում են հաղորդակցության ապագան իրենց ուշագրավ նախաձեռնություններով, դիպլոմային նախագծերով և նորարարական աշխատանքով:

C4F Awards 2017 անհատական խմբում հանձնվող մրցանակների կատեգորիաներ են.

• Գլխավոր մրցանակ
• Ապագայի տիտան
• Ապագայի իմիջ
• Ապագայի հարաբերություններ
• Ապագայի գաղափար
• Ապագայի քարոզիչներ
• Ապագայի տաղանդ
• Ապագայի առաջնորդ (WCFA ասոցիացիայի աջակցությամբ)

C4F Awards 2017 կորպորատիվ խմբում հանձնվող մրցանակների կատեգորիաներն են.

Ո՞Վ

• Ապագայի կրթություն
• Ապագայի քաղաք
• Ապագայի մեդիա
• Ապագայի տեխնոլոգիա
• Ապագայի վստահություն
• Ապագայի պրո բոնո
• Ապագայի համայնք (WCFA ասոցիացիայի աջակցությամբ)

ԻՆՉՊԵ՞Ս

• Ապագայի հեղինակություն
• Ապագայի հաղորդակցություն
• Ապագայի բրենդինգ
• Ապագայի ստեղծարարություն
• Ապագայի հակաճգնաժամ
• Ապագայի արժեք
• Ապագայի հաղորդակցություն աշխատողների միջև
• Նոր սերդնի հաղորդակցություն (WCFA ասոցիացիայի աջակցությամբ) >> ԱՆՎՃԱՐ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. >> ԱՆՎՃԱՐ կատեգորիա՝ Նոր սերնդի հաղորդակցություն:

Հղումը՝ http://c4fdavosaward.com/Nominations/27/New-Generation-Comms-WCFA/

WCFA ասոցիացիայի կողմից աջակցվող նոր անվանակարգ մեդիայի, հաղորդակցության, լրագրության, մենեջմենթի, կառավարման, նորարարության և նման այլ ոլորտներում ուսումնասիրություն կատարող ցանկացած ասպիրանտի/վերջին կուրսում սովորող ուսանողի/MBA ուսանողի համար:

>> Ստանդարտ հայտի մուտքագրման ժամկետն այժմ սպառվում է բոլոր կատեգորիաներում:

>> Ստանդարտ հայտի մուտքագրում (100 CHF). ժամկետը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1:

>> Օնլայն վճարում >> http://c4f-davos-awards-2017.evenium.net/

- Լավագույն գնային առաջարկ բոլոր կատեգորիաներում առավել հեշտ մուտքագրման համար (համեմատության համար նշենք, որ վերջին պահին հայտի մուտքագրման արժեքը կազմում է 150 CHF):

- Համաշխարհային ճանաչում և հեղինակություն:

C4F գալա մրցանակաբաշխություն
2017 թվականի մարտի 14
President Wilson հյուրանոց, Ժնև, Շվեյցարիա

Ժամանակն է դառնալ համաշխարհային: Միացեք C4F մրցանակաբաշխությանը հենց հիմա:

C4F Awards թիմ

Ժնևում տեղի ունեցող 2017 թվականի Հաղորդակցության համաշխարհային ֆորումին ընդառաջ

Ամսաթիվ` 15.11.16

2017 թվականի մարտի 13-17-ը 8-րդ անգամ տեղի կունենա Հաղորդակցության համաշխարհային ֆորումը (World Communication Forum - WCF), որը կրկին կանցկացվի Շվեյցարիայում: Սակայն այս անգամ ֆորումը տեղի է ունենալու ոչ թե Դավոսում, այլ «համաշխարհային մայրաքաղաք» Ժնևում:

Հաղորդակցության համաշխարհային ֆորումի հիմնադիր և բովանդակության գծով տնօրեն, Հաղորդակցության համաշխարհային ֆորումի ասոցիացիայի (WCFA) նախագահ Յանինա Դոբեյկովսկայան նշել է. «Նախորդ 7 տարիների ընթացքում Դավոսում անցկացվող ֆորումն օգնեց մեզ ձևավորել հաղորդակցության մասնագետների համաշխարհային համայնք, ովքեր դիտում են մեր մասնագիտությունը որպես առաքելություն՝ դարձնելու այս աշխարհն ավելի կապակցված, ավելի բաց և ավելի վստահելի: Մենք հավատում ենք, որ հատկապես մեր օրերում հաղորդակցությունն աշխարհի, մարդկության և յուրաքանչյուր անհատի հետագա զարգացման բանալին է: Մենք ստեղծել ենք բիզնես իրադարձության նոր ձևաչափ և մեր WCF ընտանիք ենք ընդունել առավել քան 58 երկրների ներկայացուցիչների: Մոտ 263 բանախոս է ելույթ ունեցել Դավոսում այս 7 տարիների ընթացքում: Օֆլայն և օնլայն մեդիայում 110 հրապարակում է եղել անցած՝ WCF’2016 ֆորումի վերաբերյալ: Մենք մեկնարկել ենք տարածաշրջանային WCF ձևաչափը 2013 թվականին և տարբեր երկրներում արդեն անց ենք կացրել 15 տարածաշրջանային ֆորում: Իսկ ամենից լավն այն է, որ մենք ձեռք ենք բերել շատ ընկերներ»:

Յանինա Դուբեյկովսկայան ավելացրեց նաև, որ ֆորումն արդեն բավականին աճել է և պատրաստ է համաշխարհային ավանից՝ Դավոսից, տեղափոխվել համաշխարհային մայրաքաղաք՝ Ժնև: Ֆորումի նպատակն է ձևավորել համաշխարհային հաղորդակցության օրակարգը և կանխատեսել մարդկության ապագայի վրա հաղորդակցության ազդեցության նոր հնարավորությունները: Երկու օրը դարձել էր անբավարար ֆորումի անցկացման համար, ուստի կազմակերպիչները նախաձեռնել են իրականցնել մի շարք իրադարձություններ WCF Geneva Week բրենդի ներքո՝ կենտրոնանալով հաղորդակցության տարբեր ոլորտների վրա՝ գլոբալ և կորպորատիվ հաղորդակցություն, բրենդինգ և դիզայն, գիտություն և նորարարական հաղորդակցություն, կրթություն և հաղորդակցություն:

«Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին՝ The Story (Լեհաստան), Don Valley (Հարավային Աֆրիկա), GROU (Ուկրաինա), Kaiser Communication (Գերմանիա), RADA (Եգիպտոս), JSP Communications (Նիգերիա), CROS (Ռուսաստան), M3 Communications Group, Inc. (Բուլղարիա), Capital Communications (Հունգարիա), Competence Communication (Իտալիա)»,- նշեց Յանինա Դուբեյկովսկայան:

WCFDavos 7 ֆորումները (2010-2016)` թվերով.

• 42% - գործակալությունների ղեկավարներ • 32% - կորպորատիվ ընկերությունների ղեկավարներ • 11% - համալսարանների ներկայացուցիչներ • 10% - կառավարությունների ներկայացուցիչներ • 5% - մեդիա • 7 տարի WCFDavos • 58 երկրներ • 263 բանախոսներ • 202 շնորհանդեսներ • 165+ խորհրդատվական ընկերություններ • 125+ գործընկերներ • 19 կառավարական միավորներ • 20 միջազգային կազմակերպություններ • 22 կրթական հաստատություններ • 45 մեդիա գործընկերներ • 65 պանելային քննարկումներ • 32 առաջատար գաղափար • 140 տեսահոլովակ • 28 անհատական + 7 կորպորատիվ C4F մրցանակներ • 13 կոնկրետ դեպքի ուսումնասիրություն • 5 թրեյնինգային դասընթացներ • 12 տարածաշրջանային ֆորում • 5 նախագիծ WCFA ասոցիացիայի կողմից:

Հետևեք մեզ.
Facebook: https://www.facebook.com/WorldCommForumDavos
Twitter: https://twitter.com/WorldCommForum
YouTube: https://www.youtube.com/user/forumdavoscom
Linkedin: https://www.linkedin.com/groups/2252687
www.forumdavos.com
www.c4fdavosaward.com

Հավելյալ տեղեկությունների համար՝
Վալենտինա Աթանասովա, նախագծի ղեկավար՝ +359 884435044
Ալեքսանդրա Անտոխինա, PR մենեջեր՝ +49 176 4183 6565

2017թ. Հաղորդակցության համաշխարհային ֆորումը Դավոսից տեղափոխվում է Ժնև՝ «համաշխարհային մայրաքաղաք»

Ամսաթիվ` 14.11.16

2017 թվականի մարտի 13-17-ը 8-րդ անգամ տեղի կունենա Հաղորդակցության համաշխարհային ֆորումը (World Communication Forum - WCF), որը կրկին կանցկացվի Շվեյցարիայում: Սակայն այս անգամ ֆորումը կլինի շատ տարբեր: Համեմատած նախորդ 7 ֆորումների հետ, որոնք տեղի են ունեցել Դավոսում, գալիք Հաղորդակցության համաշխարհային ֆորումն անց է կացվելու ավելի լայն բովանդակությամբ և տեղի է ունենալու «համաշխարհային մայրաքաղաք» Ժնևում:

Հաղորդակցության համաշխարհային ֆորումի և Հաղորդակցության համաշխարհային ֆորումի ասոցիացիայի (WCFA) հիմնական նպատակն է բարձրացնել հաղորդակցության բոլոր մասնագետների ազդեցությունը մարդկության ապագայի, տարբեր երկրներում բիզնեսի զարգացման, իրենց ազգի և յուրաքանչյուր մարդու վրա մասնավորապես: Ուստի «համաշխարհային մայրաքաղաք» Ժնևը, որտեղ հյուրընկալվելու են մի շարք կարևոր միջազգային կազմակերպություններ աշխարհի տարբեր ծայրերից, կատարյալ վայր է ֆորումի անցկացման համար: Սկսած 2017 թվականից՝ Հաղորդակցություն ապագայի համար մրցանակաբաշխությունը (C4F Awards) ևս տեղի կունենա Ժնևում: Մրցանակաբաշխության կարգախոսն է՝ «Հաղորդակցություն ապագայի համար»:

Տեղափոխվելով Ժնև՝ Հաղորդակցության համաշխարհային ֆորումը փոխել է նաև իր ձևաչափը: 8-րդ Հաղորդակցության համաշխարհային ֆորումը կտևի ավելի երկար և կլինի շատ ավելի ինտենսիվ: Բացի այդ, ֆորումը տեղի կունենա տարբեր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Ստորև ներկայացված է ֆորումի նախնական օրակարգը.

մարտի 13, Ժնևյան ավտոսալոն - Բրենդինգ և դիզայն,

մարտի 14, ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ - Համաշխարհային կազմակերպություններ և կառավարական հաղորդակցություններ,

մարտի 15, ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ - Համաշխարհային ընկերություններ և բիզնես զարգացում,

մարտի 16, CERN (Միջուկային հետազոտությունների եվրոպական խորհուրդ) - Գիտություն, նորարարություն և տեխնոլոգիա,

մարտի 17, Բարձրագույն կրթության ինստիտուտ GLION - Կրթությունը հաղորդակցության ոլորտում:

Հետևեք մեզ.
Facebook: https://www.facebook.com/WorldCommForumDavos/
Twitter: https://twitter.com/WorldCommForum/
YouTube: https://www.youtube.com/user/forumdavoscom/
Linkedin: https://www.linkedin.com/groups/2252687/
https://www.forumdavos.com/
https:// www.c4fdavosaward.com/

Հավելյալ տեղեկությունների համար՝
Վալենտինա Աթանասովա, նախագծի ղեկավար՝ +359 884435044
Ալեքսանդրա Անտոխինա, PR մենեջեր՝ +49 176 4183 6565

Հաղորդակցության համաշխարհային ֆորումի ասոցիացիան (WCFA) հարցում է իրականացնում

Ամսաթիվ` 09.11.16

Հարգելի գործընկերներ, հաղորդակցության արհեստավարժ մասնագետներ ամբողջ աշխարհից,

Հաղորդակցության համաշխարհային ֆորումի ասոցիացիայի (WCFA) հարգելի անդամներ,

Խնդրում ենք տրամադրել մի քանի րոպե և մասնակցել WCFA կողմից անցկացվող հարցմանը: Պատասխաններն ընդունվում են մինչև սույն թվականի նոյեմբերի 13-ը:

Ձեր մասնագիտական ներդրումը և այլ փորձագետների մասնակցությունն այս 5-10 րոպե պահանջող հարցմանը կօգնի հավաքագրել բավականաչափ տվյալներ, որոնք այնուհետև կմշակվեն և կտարածվեն WCFA հանրության շրջանում:

Շնորհակալություն աջակցության համար:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հարցմանը մասնակցելու ժամկետը լրանում է 2016 թվականի նոյեմբերի 13-ին:

Ահա հարցման հղումը. http://www.survio.com/survey/d/D0L0W2O6Q7D2N7V1S/


Համաշխարհային մրցանակաբաշխություն ICCO Global Awards 2016: Գնահատում

Ամսաթիվ` 28.09.16

Ո՞Վ Է ՏԵՍՆՈՒՄ ՁԵՐ ՀԱՅՏԵՐԸ:
Ձեր հայտերը կտեսնեն միայն ICCO Global Awards համաշխարհային մրցանակաբաշխության դատավորները և միջոցառման թիմը: Նախքան Ձեր հայտերը ստանալը՝ բոլոր դատավորները կստորագրեն գաղտնիության համաձայնագիր:

ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱԶՄՎՈՒՄ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ:
Դատավորները հայտերը գնահատում են առանձին: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական անվտանգ մուտքը համակարգ, որը ցույց է տալիս միան այն հայտերը, որոնք հանձնարարված են իրենց:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԸՆՏՐՎՈՒՄ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ:
Միավորների հաշվարկը կանցկացվի առցանց՝ առանց այլ դատավորի միավորների որևէ հղման և բացառապես մասնակցի հայտի հիման վրա: Դա երաշխավորում է, որ գնահատականներն անաչառ են և որ դատավորները խմբի այլ անդամների ազդեցության տակ չեն: Յուրաքանչյուր հայտ գնահատվելու է առանվազն 4 դատավորների կողմից: Կամզակերպիչները համեմատելու են միավորները և օգտագործելու են միջին գնահատականներ, որոնք տրված են, առաջին հերթին, ֆինալիստներին ընտրելու և վերջում մրցանակակիրներին որոշելու համար:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ:
Գնահատման գործընթացին մասնակցող կազմակերպություններին առաջարկվում է ներկայացնել մրցանակները, սակայն չմասնակցել ցանկացած քննարկման, որը վերաբերում է իրենց կազմակերպությանը և որով իրենք հետաքրքրված են:

Ո՞Վ Է ԳԼԽԱՎՈՐԸ:
Վերջնական որոշումը ժյուրիի նախագահինն է:

ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում հրապարակել հաղթողների նյութերը և մասնակիցների վերջնական ցուցակը: Այնտեղ, որտեղ որոշակի տեղեկատվություն գաղտնի բնույթ է կրում, օրինակ՝ բյուջետային տվյալները, խնդրում ենք նշել՝ «հրապարակման ենթակա չէ»:

Համաշխարհային մրցանակաբաշխություն ICCO Global Awards 2016: Մասնակցության իրավունք

Ամսաթիվ` 27.09.16

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ:
ICCO Global Awards համաշխարհային մրցանակաբաշխությունը բաց է բոլորի համար, ովքեր օգտագործում են PR-ը հաղորդակցական նպատակներով, PR խորհրդատվական ընկերությունների համար, ինչպես նաև անկախ մասնագետների (ֆրիլանսերների), ներքին տեղեկատվական բաժինների, թվային գործակալությունների և ԶԼՄ-ների սեփականատերերի համար:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՆԻ՞ ՀԱՅՏ ԿԱՐԵԼԻ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ:
Կազմակերպությունները կարող են ներկայացնել մի քանի հայտ բոլոր կատեգորիաների համար:

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ:
Ընկերությունները կամ ֆիզիկական անձիք կարող են ներկայացնել հայտերը իրենց կամ ուրիշների անունից:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ «ՄՐՑԱՆԱԿ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՇԱՎԻ ՀԱՄԱՐ» ԿԱՏԵԳՈՐԻԱՅՈՒՄ
«Մրցանակ լավագույն արշավի համար» կատեգորիային մասնակցելու համար հայտերի ներկայացման ժամկետը 2015թ. հոկտեմբերի 2-ից մինչև 2016թ. հոկտեմբերի 1-ն է:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Մասնակիցը պարտավոր է փնտրել և ապահովել թույլտվություն առ այն, որ իրավունք ունի օգտագործելու բրենդի կամ հաճախորդի ինտելեկտուալ սեփականությունը:

ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կազմակերպիչներն իրավունք ունեն չընդունելու մասնակցության այն հայտերը, որոնք կարող վիրավորել կամ վատ անդրադառնել ICCO-ի կամ տվյալ ոլորտի հեղինակության վրա ընդհանրապես: