Նորություններ և իրադարձություններ
«Մարդն ու բնությունը»` մրցույթ-ցուցահանդես մանկատների երեխաների համար
Ամսաթիվ` 05.06.07
Հունիսի 5-ին Բնության պետական թանգարանում կայացավ «Մարդը և Բնությունը» մրցույթ ցուցահանդեսը, ուր ներկայացված էին մանկատների երեխաների 51 աշխատանք: Ներկայացված նկարները հանձնաժողովն ընտրել էր առաջին փուլի ընթացքում` դասակարգելով դրանք ըստ հեղինակների տարիքային խմբերի:
Միջոցառումը կազմակերպել էին Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) Հայաստանյան գրասենյակը և Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA):
«Լավագույն նկար» անվանակարգում Բնության համաշխարհային հիմնադրամի սահամանած մրցանակներին արժանացան 7-ամյա Հովհաննես Չումարյանը, 12-ամյա Ինեսա Մեսրոպյանը և Սամվել Թորոսյանը և 15-ամյա Մարգարիտա Սարոյանը: Իսկ ամենակրտսեր մասնակիցներից մեկին` Արգիշտի Գերանյանին մրցանակ շնորհեց APRA-ն: APRA-ի գործադիր տնօրեն Անուշ Բեղլոյանը շնորհավորեց մանուկներին միջոցառման առթիվ:
- Մենք պետք է մեր մանուկներին և նրանց հաջորդ սերունդներին այնպիսի բնություն հանձնենք, որ նրանք ևս կարողանան վայելել այն և նման գեղեցիկ նկարներ պատկերել, - ասաց տիկին Բեղլոյանը:
Նախքան մրցանակաբաշխության արարողությունը մանուկները ծանոթացան թանգարանին և դիտեցին վավերագրական ֆիլմ` Հայաստանի բնաշխարհի մասին: Միջոցառման ավարտին WWF Հայաստանյան գրասենյակի տնօրեն Կ. Մանվելյանը մրցույթի բոլոր մասնակիցներին հանձնեց վկայականներ և նվերներ:
Հիշեցնենք, որ APRA-ն հանդիսանում է WWF-ի պաշտոնական PR գործընկերը Հայաստանում:
www.elections.panorama.am նախագծի շնորհանդեսը
Ամսաթիվ` 04.05.07
Մայիսի 4–ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ www.panorama.am կայքէջի նախընտրական www.elections.panorama.am նախագծի շնորհանդեսը: մանրամասն
«PR հասարակական կազմակերպությունների համար» գրքի շնորհանդես
Ամսաթիվ` 04.05.07
Մայիսի 4-ին Անի Պլազայում կայացավ «PR հասարակական կազմակերպությունների համար» գրքի շնորհանդեսը: Այն հրատարակել է «Թիմ» ուսումնասիրությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը` Հայաստանի PR մասնագետների ասոցիացիայի (APRA-ի) աջակցությամբ և Բաց Հասարակության Ինստիտուտ Օժանդակության հիմնադրամի Հայկական մասնաճյուղի ֆինանսական օժանդակությամբ: մանրամասն
Հուշագիր APRA-ի և Բնության Համաշխարհային Հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի միջև
Ամսաթիվ` 10.04.07
2007 թ. ապրիլի 10-ին Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղը և Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA) կնքեցին փոխըմբռնման հուշագիր` Հայաստանի Հանրապետությունում բնության պահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: մանրամասն
APRA-ի վարչության հայտարարությունը
Ամսաթիվ` 09.02.07
Երեկ` փետրվարի 8-ին, ժամը 20:15-ին, անհայտ անձանց կողմից հրկիզվել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (ՀԿՀԱ) նախագահ և «Իմ իրավունքը» շաբաթաթերթի ու «Panorama.am» ինտերնետային կայքի սեփականատեր ու խմբագրական կոլեգիայի նախագահ Արա Սաղաթելյանի «Նիսան Էքստերա» մակնիշի ավտոմեքենան:
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան դեպքի կապակցությամբ հայտնում է իր մտահոգութունը և գնահատում կատարվածը որպես մամուլի և խոսքի ազատության վրա ներազդելու փորձ։
Հասարակայնության հետ կապերի
հայաստանյան ասոցիացիայի գործադիր վարչություն
«Հասարակայնության հետ կապերը Հայաստանում» սեմինար
Ամսաթիվ` 26.07.06
Սույն թվականի հուլիսի 12 եւ 13-ին Անի Պլազա հյուրանոցում Հայաստանի PR ասոցիացիան, շարունակելով համագործակցությունը Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի հետ, կազմակերպել էր սեմինար-թրեյնինգ «Հասարակայնության հետ կապերը Հայաստանում» խորագրով: Սեմինարը նվիրված էր Հայաստանում ՀԿ եւ պետական սեկտորների, ինչպես նաեւ ԶԼՄ դաշտի համագործակցության խնդիրների քննարկմանը:
Սեմինար-թրեյնինգը վարեցին Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանն եւ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի խորհրդատու, քաղաքագիտական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռոլֆ Շթելթեմայերը:
Ելույթներով հանդես եկան Հայաստանի PR ասոցիացիայի մասնագետները, որոնք իրենց զեկույցի ընթացքում անդրադարձան Հայաստանի PR մասնագետների աշխատանքի արդյունավետության բարձրացման խնդիրներին եւ Ռոլֆ Շթելթեմայերը, որը ներկայացրեց հիմնական մեթոդները եւ մոդելները, որոնք նպաստում են ՀԿ սեկտորի տեղեկատվական տեսանելիության բարձրացմանը:
Մասնակիցներն էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ինչպես նաեւ պետական եւ մասնավոր սեկտորում գործող հասարակայնության հետ կապերի մասնագետները:
ԶԼՄ-ների ներկայացուցիչները քննարկեցին երեխաների հարցերը լուսաբանաող լրագրողի էթիկայի կանոնները
Ամսաթիվ` 15.05.06

Մայիսի 13-ին Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր կլոր սեղան` հիմնական թերթերի եւ հեռուստաընկերությունների լրագրողների մասնակցությամբ:
Հանդիպումը նվիրված էր ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի աջակցությամբ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի կողմից իրականացվող լրագրողների տեխնիկական օժանդակության ծրագրի շրջանակներում սպասվող առաջիկա միջոցառումներին: Այս նախագիծը Հայաստանի հեռուստաընկերությունների լրատվական թողարկումների եւ հանրաճանաչ թերթերի քանակական եւ որակական մոնիթորինգի նախագծի տրամաբանական շարունակությունն է: Մոնիթորինգի արդյունքները ներկայացվել են ԶԼՄ-ներին: Հեռուստաընկերությունների տնօրենների եւ լրագրողների հետ խորհրդակցության արդյունքում մշակվել է ծրագիր, որն ուղղված է լրագրողական նյութերի բարելավմանը, մասնավորապես, այն դեպքերին, երբ խոսքը գնում է սոցիալական խնդիրների եւ կյանքի տարբեր կողմերը լուսաբանելիս երեխայի կերպարի օգտագործման մասին, օրինակ քաղաքականություն, քրեական լրահոս, սոցիալական հարցեր եւ այլն:
Լրագրողական նյութերի մակարդակը բարձրացնելու նպատակով հենց լրագրողներին առաջարկվեց մշակել էթիկայի հատուկ կանոններ այն լրագրողների համար, որոնք իրենց նյութերում անդրադառնում են երեխաների հարցերին: Կլոր սեղանի մասնակիցները քննարկեցին էթիկայի կանոնները եւ իրենց պատրաստակամությունը հայտնեցին հետեւել կանոնների դրույթներին իրենց մասնագիտական գործունեության ընթացքում:
Սեմինարի երկրորդ մասը նվիրված էր առաջիկա մարզային պրես-շրջագայություններին, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան տեղերում ծանոթանալ երեխաների հարցերին եւ բնակչության այլ անպաշտպան խմբերի խնդիրներին:
APRA-ն դարձել է հակակոռուպցիոն ՀԿ-ների կոալիցիայի 13-րդ անդամը
Ամսաթիվ` 04.04.06
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան դարձել է Հակակոռուպցիոն կոալիցիայի 13-րդ անդամը: Հակակոռուպցիոն ՀԿ-ների կոալիցիան ստեղծվել է 2004 թվականին՝ ԵԱՀԿ-ի Երեվանյան գրասենյակի աջակցությամբ:
Իր ստեղծման օրվանից կոալիցիան իրագործել է մի շարք հաջողված նախագծեր՝ ուղղված կոռուպցիայի ռիսկի գնահատմանը մաքսային ծառայությունում եւ որոշ հաստատություններում, որոնք կարգավորում են ձեռնարկատիրական գործունեությունը՝ տեղեկացնելով կառավարության դեմ փոքր ձեռնարկատերերի կողմից հարուցած դատական գործընթացների մասին՝ շեշտը դնելով իշխանությունների գործունեության թափանցիկության վրա:
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան մտադիր է աջակցել կոալիցիային հակակոռւպցիոն PR ծրագիր ստեղծելու հարցում, գործածելով մեդիա եւ գովազդային տարրեր՝ նպատակ ունենալով հստակ, ռազմավարական մակարդակի վրա բարձրացնել տեղեկացվածության աստիճանը: Այս նախագիծը ազդեցություն կունենա հասարակության տարբեր շերտերի վրա եւ կառուցվելու է հեռուստաբանավեճերի, հայերեն լեզվով կրթական բրոշյուրների, հոդվածների եւ սոցիալական գովազդների թողարկման վրա: Այս բոլոր միջոցառումների նպատակը մեկն է՝ դրդել հանրապետության քաղաքացիներին հակակոռուպցիոն դիրք ընդունել՝ «Քվեարկում ենք կոռուպցիայի դեմ» նշաբանով:
Նախագծի կարեւոր տարրն է քաղաքացիներին խթանել իրենց իրավունքները պաշտպանելու եւ խնդիրների լուծումները գտնելու ԵԱՀԿ-ի գործընկերներ ՀԿ-ների կողմից ստեղծված հասարակական ընդունարանների խորհրդատվության օգնությամբ ինչպես նաեւ դատական համակարգի օգնությամբ՝ օգտագործելով այլ օրինական միջոցներ կոռուպցիայի դեպ պայքարելու ուղղությամբ:
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան նախատեսում է իր ուժերը ներդնել կոալիցիայի աշխատանքի առաջընթացը հասարակության լայն շերտերում ապահովելու համար, այսպիսով ուժեղացնելով ընթացիկ նախագծերի ազդեցությունը:
Դասընթաց Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում գործող քաղաքացիական հասարակության կենտրոնների համար
Ամսաթիվ` 18.03.06
2006 թ.-ի մարտի 17-ին եւ 22-ին Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի ներկայացուցիչներ՝ Անուշ Բեղլոյանը եւ Արման Սաղաթելյանն այցելեցին Գյումրի եւ Ծաղկաձոր քաղաքներ` մեկօրյա դասընթաց վարելու Շիրակի մարզի չորս գյուղական, Սյունիքի ու Վայոց Ձորի հինգ քաղաքային համայնքներ ներկայացնող Քաղաքացիական Հասարակության Կենտրոնների անդամների ու կամավորների համար:
Միջոցառումն իրականացվեց Օքսֆամ Բրիտանական Միջազգային կազմակեպության Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ` Հայաստանի հեռավոր գյուղերում ու քաղաքներում քաղաքացիական հասարակության ձեւավորման ու մասնակցային գործընթացների խթանմանն ուղղված ծրագրի շրջանակներում:
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին փոխանցել հասարակական կազմակերպությունների գործունեությանն անհրաժեշտ ԶԼՄ — հասարակական հարաբերությունների աշխատանքի մեթոդական եւ պրակտիկ հմտություններ: Նորաբաց կենտրոններում դասընթացը կրեց ներածական բնույթ, սակայն ավելի կայացած կենտրոններում այն անցավ ինտերակտիվ քննարկման, գործնական պարապմունքների ուղեկցությամբ:
Սյունիքի եւ Վայոց Ձորի Քաղաքացիական Կենտրոնները, Օքսֆամ ՄԲ գործընկերներ Ընդդեմ Իրավական Կամայականության կազմակերպության աջակցությամբ գործում են 2003 թ.-ից, իսկ Շիրակի մարզի Կենտրոնները հիմնադրվել են 2005-ին` Օքսֆամ ՄԲ գործընկեր կազմակերպություն Շիրակի ՀԿ Միության ջանքերով ու աջակցությամբ:
Նրանց նպատակն է` նպաստել ժողովրադավարության — քաղաքացիական հասարակության զարգացմանն իրենց համայնքներում` պետական կառույցների, ՏԻՄ-ի եւ բնակչության միջեւ համագործակցության ընդլայնման, բնակչության իրավագիտակցության ու իրավական պաշտպանվածության բարձրացման ու քաղաքացիական ակտիվության խրախուսման միջոցով:
Կենտրոնների գործունեության ընթացքում ԶԼՄ-ի — հասարակայնության հետ կապերի աշխատանքը խիստ կար—որում է: Դասընթացը մեկ քայլ էր` այս ոլորտում նրանց կարողություների զարգացման ուղղությամբ: Օքսֆամ ՄԲ Հայաստանյան գրասենյակի հետ համագործակցելով` միջոցառումն ընթացք կստանա, — Կենտրոններին կտրամադրվի հետագա մեթոդական աջակցություն` հասարակության հետ կապերի աշխատանքները կազմակերպելիս:
Սեմինար ՀՀ պետական սեկտորում աշխատող հասարակայնության հետ կապերի մասնագետների համար
Ամսաթիվ` 06.03.06
Այսօր «Կոնգրես» հյուրանոցի նիստերի դահլիճում Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի հետ համատեղ անց է կացրել ուսուցողական սեմինար «Պետական PR» թեմայով: Սեմինարին մասնակցեցին պետական տարբեր կառույցների ավելի քան 20 հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ: Զեկույցներով հանդես եկան Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը եւ Հիմնադրամի փորձագետ Ռոլֆ Շթելթեմայերը: Բուռն քննարկման առարկա դարձավ եվրոպական PR գործունեության համակարգերի կիրառման նպատակահարմարությունն ու հնարավոր արդյունքները ՀՀ-թյան պայմաններում: Հետագա քննարկումների ընթացքում մասնակիցները համաձայնության եկան, ըստ որի շարունակվելու են կազմակերպվել սեմինարներ, սակայն այս անգամ Հայաստանի PR մասնագետներին միանալու են նրանց գործընկերները Վրաստանից եւ տարածաշրջանի մյուս երկրներից:


