Նորություններ և իրադարձություններ
APRA-ն հաղթեց «ՀԿ Տոնավաճառում»
Ամսաթիվ` 25.04.09
Ապրիլի 22-ին APRA-ն մասնակցեց ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի («Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերություն) շրջանակներում կազմակերպված «ՀԿ Տոնավաճառ»-ին, որը տեղի ունեցավ «Մարիոթ» հյուրանոցում:
Նախնական ընտրությունն անցած մոտ 30 ՀԿ-ներ հասարակության և ժյուրիի դատին ներկայացրեցին կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իրենց ծրագրերը: Տոնավաճառի այցելուները, անցնելով տաղավարից տաղավար, ծանոթացան ներկայացված ծրագիր-առաջարկներին և քվեարկեցին իրենց դուր եկած ՀԿ-ի և ծրագրի օգտին:
Տոնավաճառի այցելուների և ժյուրիի անդամների քվեարկության արդյունքում հայտարարվեցին 8 հաղթողները, ում ծրգիր-առաջարկներն էլ ֆինանսավորում կստանան ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Հաղթողների թվում էր նաև APRA-ի կողմից ներկայացված «Դուրս մղենք կոռուպցիան» (“Channel Corruption Away”) ծրագիրը, որն արժանացավ հանրության և ժյուրիի բարձր գնահատանքին:
Բոլոր մասնակիցներին իր շնորհակալությունը հայտնեց և հաղթողներին պատվոգրեր հանձնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:


