Նորություններ և իրադարձություններ

APRA-ն սկսել է իրականացնել «Երիտասարդների ձգտումները և ակնկալիքները» համապետական հարցումը

Ամսաթիվ` 23.09.11

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան սկսել է իրականացնել «Երիտասարդների ձգտումները և ակնկալիքները» համապետական հարցումը, Արինսայթս հետազոտական և խորհրդատվական կազմակերպության հետ համագործակցությամբ: Հետազոտությունը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից և նպատակ ունի վեր հանել երիտասարդների ձգտումները և ակնկալիքները, ներառյալ՝ արժեքները, նպատակադրումները, նպատակները, ինչպես նաև երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքում նրանց ունեցած հավակնությունները: Վերոհիշյալ հետազոտական խնդիրներին հասնելու և առաջադրված հիպոթեզների ստուգման նպատակով կիրականացվեն Քանակական անմիջական հարցազրույցներ 16-30 տարեկան երիտասարդների հետ, Ֆոկուս խմբային (ՖԽ) քննարկումներ 16-30 տարեկան երիտասարդների հետ, Փորձագիտական հարցազրույցներ որորտի անկախ փորձագետների, շահագրգիռ խմբերի ներկայացուցիչների (քաղաքականություն մշակողներ իրականացնողներ, մոնիթորինգներ իրականացնողներ և այլն)հետ: Ծրագրի երկրորդ մասը նվիրված կլինի հետազոտության արդյունքների հանրայնացմանը և վավերականության ստուգմանը: Այդ նպատակով Երևանում և մի շարք մարզերում կկազմակերպվեն հանրային քննարկումներ երիտասարդության հարցերի փորձագետների, համապատասխան շահագրգիռ կողմերի, հասարակական և միյազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, զանգվածային լրատվամիջոցների և ակտիվ երիտասարդների մասնակցությամբ:
Ծրագրի տևողությունն է 3 ամիս:

< Ետ դեպի ցուցակ