Նորություններ և իրադարձություններ

Համաշխարհային մրցանակաբաշխություն ICCO Global Awards 2018. ընդունվում են հայտեր

Ամսաթիվ` 30.08.18

ICCO Global Awards համաշխարհային մրցանակաբաշխությունը ներկայացնում է աշխարհի ամենատաղանդավոր PR-գործիչների առավել արդյունավետ աշխատանքները՝ բացառապես արդյունավետության, չափումների և արդյունքների հիման վրա:



ICCO Global Awards-ը մրցանակաբաշխության ամենամյա ծրագիր է, որը ճանաչվել է աշխարհի 55 երկրների PR ասոցիացիաների կողմից: Մրցանակաբաշխությանը ներկայացված բոլոր հայտերը գնահատվում են միջազգային առաջատար PR-գործիչների խմբի և ոլորտի փորձագետների կողմից: Խումբը հաշվի է առնելու ներկայացված ամբողջ աշխատանքի գերազանցությունն ու արդյունավետությունը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018 թվականի նոյեմբերի 2-ը՝ ուրբաթ:




2018 թվականի մրցանակների կատեգորիաները
- Տարվա տարածաշրջանային ցանց
- Տարվա անկախ խորհրդատվություն
- տարվա PR-լիդեր
- Տարվա ծագող աստղ
- Աշխարհի լավագույն PR արշավներ՝ մեդիա հարաբերություններ, սպառողական, թվային և նոր մեդիաներ, B2B, ԿՍՊ, շահույթ չհետապնդող, ճգնաժամներ և խնդիրներ, հաղորդումներ և առողջապահություն:

Հայտերի ներկայացում և մրցանակների կատեգորիաներ – http://awards.iccopr.com/award-categories/

2017 թվականի հաղթողներ – http://awards.iccopr.com/2017-winners/

ICCO-ի կոնտակտային տվյալներ.
awards@iccopr.com
info@iccopr.com

https://www.facebook.com/iccopr
https://twitter.com/ICCOpr
https://www.youtube.com/user/ICCOpr
https://iccopr.com/

< Ետ դեպի ցուցակ