Նորություններ և իրադարձություններ

Ինչպես փրկել բրենդի հեղինակությունը PR-սկանդալի դեպքում

Ամսաթիվ` 17.09.18

JetBlue ավիաընկերությունը փոխհատուցում է ուղևորներին պատճառված անհարմարությունների համար

2007 թվականին ԱՄՆ արևելյան ափը ձնաբքի հարվածի տակ էր, ինչի պատճառով JetBlue ավիաընկերությունն ստիպված եղավ չեղարկել ավելի քան 1000 չվերթ: Ուղևորները, բնականաբար, խիստ զարյացել էին: Այդ ժամանակ ավիաընկերության գործադիր տնօրեն Դեյվիդ Նիլմանը (նա այլևս JetBlue-ի գործադիր տնօրենը չէ) որոշեց հրաժարվել ներողության ստանդարտ խոսքերից և JetBlue-ի հաճախորդներին նամակ գրեց, որում նա ոչինչ չնշեց եղանակային վատ պայմանների ազդեցության մասին, ինչի փոխարեն ներողություն խնդրեց պատճառված անհարմարությունների համար և ներկայացրեց հաճախորդների նոր «Իրավունքների օրինագիծը»:




Նիլմանը հայտարարեց, որ չեղարկված չվերթների համար ուղևորները կստանան դրամական փոխհատուցում և թվարկեց բոլոր այն միջոցները, որոնք կձեռնարկի ավիաընկերությունը տուժածներին օգնելու համար: Հասարակության բացասական արձագանքն ամեն դեպքում դեռ բավականին ուժեղ էր, սակայն Նիլմանին հաջողվեց հարթել ամեն բան՝ խոստովանելով ընկերության սխալները և հայտարարելով, որ JetBlue-ն անպայման կուղղի դրանք:

Նամակն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝ https://www.elliott.org/blog/jetblues-apology/

< Ետ դեպի ցուցակ