Նորություններ և իրադարձություններ

Eventiada IPRA Golden World Awards-2018

Ամսաթիվ` 05.10.18

Կազմակերպչական կոմիտեի անունից ցանկանում ենք տեղեկացնել Eventiada IPRA Golden World Awards-2018 մրցանակաբաշխությանը հայտերի ներկայացման մեկնարկի մասին: Այն հաղորդակցության ոլորտի խոշորագույն մրցանկաբաշխությունն է Արևելյան Եվրոպայում: Eventiada IPRA Golden World Awards-ը 1990 թվականից ի վեր Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիայի կողմից (IPRA) անց կացվող IPRA GWA համաշխարհային մրցույթի տարածաշրջանային գործընկերն է:

Հայտերի ընդունումը բաց է 2017 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում, ԱՊՀ-ում և Եվրոպայում ավարտված նախագծերի համար: Հայտը կարելի է ներկայացնել ռուսերենով կամ անգլերենով www.ldfforum.com կայքում:

2018 թվականին բոլոր կատեգորիաներում ներկայացված ծրագրերը կդիտարկվեն և կգնահատվեն միջազգային ժյուրիի կողմից: Բացի այդ՝ այս տարի առաջին անգամ կհանձնվի Գրան-պրի բարձրագույն մրցանակը, ինչպես նաև կտրվեն անհատական մրցանակներ տարբեր կատեգորիաներում:

Կազմակերպիչները պարտաստ են դիտակել ձեր ներկայացուցչի մասնակցության հնարավորությունը ժյուրիի անդամների կազմում, ինչպես նաև տեղադրել ձեր լոգոն մրցանակաբաշխության գործընկերների շարքում:

Eventiada IPRA GWA-2018 մրցանակաբաշխության մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել www.ldfforum.com կայքում:

< Ետ դեպի ցուցակ