Մամուլը մեր մասին
Ուշադրություն: Մեր կայքի հայերեն, ռուսերեն եւ անգլերեն հրապարակումները չեն համընկնումԱվելի շատ գովազդ և քարոզչություն, քան հանրային հարաբերությունների զար՚գացման տեխնոլոգիաների կիրառում
Ամսաթիվ` 02.03.07
"ԱԶԳ"
Հանրային հարաբերությունների՝ PR տեխնոլոգիաների (public relation) զարգացումը կարեւոր՚ում են առաջադեմ բոլոր երկրները, իսկ մեզ մոտ դա կարեւորվում 4-5 տարին մեկ՝ ընտրություններից ընտրություն։ Ընդ որում, մեզ մոտ գերակշռում են գովազդն ու քարոզչությունը, քան հենց PR տեխնոլոգիաների կիրառումը, որը ենթադրում Է հանրության, քաղաքացիների հետ շարունակական աշխատանք՝ կառուցված երկխոսության վրա եւ ուղղված առանձին թիրախային խմբերի։
Երեկ «Փաստարկ» ակումբում հայաստանյան PR ինդուստրիայի առանձնահատկություններին անդրադարձավ PR մասնագետների ա– սոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը։ Նա համոզված է, որ հանրային կապերի զարգացումը հնարավոր Է միայն այնպիսի միջավայրում, որտեղ կա կայացած ժողովրդավարություն։ Եվ քանի որ մենք դեռ չենք ավարտել ժողովրդավարացման գործընթացը, պարզ Է, որ չենք կարող վստահաբար խոսել նաեւ հիշյալ տեխնոլոգիաների գործունակության մասին։
Թեեւ ասոցիացիայի փոխնախագահը նկատեց, որ տարեցտարի մեր երկրում Էլ հանրային կապերի ոլորտի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում Է, «թեեւ ոչ բավարար ծավալներով, բայց շուկան ձեւավորվում Է», սակայն «այն, ինչ կարող ենք տեսնել մեր երկրում, ավելի շատ գնում Է նախընտրական քարոզարշավի եւ գովազդի դաշտ, քան PR տեխնոլոգիաների կիրառման ոլորտ»։ Ինչ վերաբերում Է դրսից PR մասնագետների ներմուծմանը, ապա փոխնախագահ Արման Սաղաթելյանը կարծում Է, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ այդ ներուժը կա մեր երկրում։
Արման Սաղաթելյանը համոզված Է, որ այս նախընտրական շրջանում հանրային հարաբերությունները անպայման կլինեն՝ թեպետ ոչ գերակշռող եւ անհրաժեշտ չափի որակյալ, բայց այնուամենայնիվ ճնշող մեծամասնությունը գովազդն ու քարոզչությունն են լինելու։ Նա հայաստանյան PR տեխնոլոգիաների դրսեւորումներ համարեց ինտերնետային կայքերում կազմակերպված վիրտուալ բանավեճերը, հեռախոսային կարճ հաղորդագրությունները, որոնք չնչին, բայց PR տեխնոլոգիաներին բնորոշ տարրեր են։ PR մասնագետների ասոցիացիայի փոխնախագահը հույս հայտնեց, որ ընտրություններից հետո իրենք կկարողանան հայտնել, թե մոտավորապես որքան գումար Է ծախսվել ընտրություններին մասնակից ուժերի քարոզարշավի ի– րականացման վրա։
ՍԵւ PR-ի մասին խոսելիս Արման Սաղաթելյանն ընդգծեց, որ նման տերմին մասնագիտական շրջանակներում գոյություն չունի, այլ հարց Է, որ հաղորդակցության տեխնոլոգիաներն այլ կարգով են օգտագործվում։ Այսինքն, եթե մարդուն վարկաբեկելու համար վատ տեղեկատվություն են տարածում, դա վատ Է, բայց եթե որեւէ անձի մասին փաստերի վրա հիմնված բացասական տեղեկատվություն են տարածում, ապա դեռ հարց է, թե դրանից ժողովուրդը շահում է, թե տուժում։
Հայկական PR—ը եւ Աբիսողոմ աղայի ախտանիշը
Ամսաթիվ` 02.03.07
"Հայաստանի Հանրապետություն"
Այն, ինչը Հայաստանում սովոր են կոչել PR, իրականում քաղաքագիտության մեջ կոչվում է կոմունիկատիվ կառավարում, իսկ PR—ը դրա երեք բաղադրիչներից միայն մեկն է։ Մյուս երկուսն են՝ նախընտրական գովազդը եւ նախընտրական քարոզչությունը։ Սրանք ամենից շատ են կիրառվում մեր երկրում եւ զբաղեցնում են «կոմունիկատիվ կառավարման» 70—80 տոկոսը։
PR մասնագետների ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը վստահ է, որ սրանք շատ կարեւոր եւ պարտադիր ձեւեր են ընտրապայքարում, բայց PR—ն է ամենաարդյունավետ ձեւը։ Հայաստանում, ի տարբերություն խոշոր երկրների, քաղաքական գովազդի վրա ծախսված փողերն ավելորդ են, դրա կարիքն ընդհանրապես չկա, որովհետեւ բոլոր ուժերին հասարակությունը ճանաչում է։ Իսկ քարոզչությունը թեկնածուի մասին հարուստ տեղեկատվություն է, բայց ինչ—որ մի պահի հոգնեցնում է մարդկանց, որովհետեւ երկխոսություն չի ենթադրում, ընտրողը մնում է միայն լսողի դերում։ PR տեխնոլոգիաները հիմնականում հենվում են հենց երկխոսության մեխանիզմի վրա։
Քաղաքական փորձառության կուտակմանը զուգահեռ՝ աճում է քաղաքական ուժերի եւ անհատների հետաքրքրությունը PR տեխնոլոգիաների հանդեպ։ Ի դեպ, Ա. Սաղաթելյանն ասում է, որ տեխնոլոգների ծառայություններից ավելի շատ օգտվում են մեծամասնական թեկնածուները։ Այսօր ընտրությունները դեռ առջեւում են, եւ տեխնոլոգներն էլ սպասում են պատվերներին, բայց նախորդ ընտրությունների համեմատ որոշակի աշխուժացում արդեն կա։
Ինչպես կոմերցիոն, այնպես էլ քաղաքական գովազդի որակի վրա շատ են ազդում պատվիրատուները՝ իրենց սեփական կարծիքը պարտադրելով մասնագետներին։ «Մեղմ ասած՝ խանգարում են մասնագետին։ Մեզանում ընդունված է, որ ղեկավարն ամեն ինչից հասկանում է։ Միշտ չէ, որ պատվիրատուներն ի վիճակի են նախ իրենք իրենց համար ձեւակերպել, թե ինչ են ուզում, եւ երկրորդը՝ վստահել եւ չխանգարել մարդկանց, ովքեր կոչված են այդ գործն իրականացնել»,–ասաց Արման Սաղաթելյանը։ Սա կարելի է կոչել «Աբիսողոմ աղայի ախտանիշ», համաձայնեց նա։
Արման Սաղաթելյանը, նկատելով, որ գիտականորեն գոյություն չունի «սեւ PR» հասկացություն, խորհուրդ տվեց նաեւ տարբերակել ուրիշի հասցեին հնչող բացասական տեղեկատվական հոսքերը։ Սեւ PR է թերեւս այն, երբ մարդուն վարկաբեկում են ե՛ւ օրենքը, ե՛ւ բարոյական նորմերը խախտելով, բայց երբ օբյեկտիվ, թեկուզ վարկաբեկիչ տեղեկություն է տրամադրվում հասարակությանը, վերջինս նույնիսկ շահում է։
PR-ի մեխանիզմներն առայժմ չեն գերակշռում Հայաստանում
Ամսաթիվ` 01.03.07
PANORAMA.AM
Հաղորդակցության շուկայում 70-80 տոկոսը բաժին է ընկնում գովազդին ու քարոզչությանը: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Հայաստանի PR մասնագետների ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը: Նրա կարծիքով, նախընտրական շրջանում այդքան մեծ թվով գովազդն ու քարոզչությունը նպատակահարմար չէ, քանի որ մեր քաղաքական դաշտում, դժվար թե գտնվի մի գործիչ, ով ճանաչման խնդիր ունենա: Իսկ քարոզչությունից ժողովուրդն արդեն հոգնել է, բնակչությանը չեն հետաքրքրում քաղաքական իրադարձությունները, քանի որ մեր քաղաքացիները չեն մասնակցում քաղաքական որոշումների կայացմանը:
Ա. Սաղաթելյանը PR-տեխնոլոգիաների զարգացումը կապեց քաղաքացիական հասարակության ինստիտուտի չկայացման հետ: Նրա կարծիքով, PR-տեխնոլոգիաները չեն կարող զարգանալ մի միջավայրում, որտեղ ժողովրդավարությունը կայացած չէ: Ասոցիացիայի փոխնախագահը արձանագրեց, որ ընտրությունից- ընտրություն PR-մեխանիզմների օգտագործումն ավելանում է, իսկ որակը` բարելավվում:
Նա դժվարացավ ասել, թե որքան գումար կծախսեն քաղաքական ուժերը այս նախընտրական քարոզարշավի ժամանակ, բայց նշեց, որ դրանք ավելի շատ կլինեն, քան նախորդ ընտրությունների ժամանակ: Դա պայմանավորված կլինի նրանով, որ «փոքր կաշառքները ընտրողներին չեն հետաքրքրում և կուսակցությունները ստիպված կլինեն ավելի շատ ֆինանսական միջոցներ ծախսել»: Միևնույն ժամանակ դա կարող է բերել նրան, որ Հայաստանը երկխոսոսության մեխանիզմների միջոցով աստիճանաբար անցում կատարի քաղաքական պայքարի ավելի քաղաքակիրթ եղանակների, ինչը համարվում է նախընտրական պայքարի ավելի ընդունելի միջոց:
Հայաստանում քաղաքական գովազդն ու քարոզչությունը PR-ից շատ են օգտագործվում
Ամսաթիվ` 01.03.07
Noyan-Tapan.am
Հայաստանում քաղաքական քարոզարշավում 70-80%-ով օգտագործվում են քարոզչությունը եւ գովազդը, այնուհետեւ հասարակայնության հետ կապերի տեխնոլոգիաները: Այս մասին մարտի 1-ի ասուլիսում հայտնեց Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (ՙPR ասոցիացիա՚, www.apra.am) փոխնախագահ Արման Սաղաթելյանը: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանում քաղաքական գովազդը չի լուծում այս կամ այն քաղաքական ուժը կամ գործչին ճանաչելի դարձնելու խնդիրը, քանի որ բոլորն արդեն ճանաչում են կշիռ ունեցող բոլոր քաղաքական ուժերին եւ գործիչներին, իսկ քարոզչությունից ժողովուրդն արդեն հոգնել է:
Ա.Սաղաթելյանի խոսքերով, մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում մրցակցությունը հիմնականում կծավալվի տեղեկատվական դաշտում տեղ զբաղեցնելու համար:
Ինչ վերաբերում է PR-ին, ապա այդ ոլորտի տեխնոլոգիաներ ավելի շատ կիրառում են մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուները: Նշվեց, որ սպասվող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում եւս կկիրառվեն ՙսեւ PR՚ տեխնոլոգիաներ ինչպես վարկաբեկման, այնպես էլ` հակառակորդների մասին բացասական տեղեկատվության հոսքի կազմակերպման տեսքով:
Արդեն ինտերնետից էլ կարող եք «մտնել» դատախազություն
Ամսաթիվ` 01.03.06
PANORAMA.AM
Այսուհետ, ի թիվս այլ գերատեսչությունների, պաշտոնական ինտերնետային էջ կունենա նաև գլխավոր դատախազությունը: Այսօր տեղի ունեցավ կայքի շնորհանդեսը, որին ներկա էին մեր երկրում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, ԵԱՀԿ Հայաստանի գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը: Էջը ստեղծվել է Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի շրջանակներում, այն ծրագրավորել է Հայաստանի PR ասոցիացիան (www.apra.am):
Ինտերնետային էջը (www.genproc.am), որի պատասխանատուն մեր գործընկեր Սոնա Տրուզյանն է, առանձին խորագրերով կներկայացնի դատախազության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները, դրանց աշխատանքը, հանցավորության դեմ մղվող պայքարը: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խոսքերով` իրենք կարևորում են դատախազական մարմինների աշխատանքի մասին հանրությանը ստուգված և ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը և ակնկալում, որ էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը կնպաստի դատախազության աշխատանքների թափանցիկացմանը:
Մրցանակ
Ամսաթիվ` 25.11.05
Երեկ տեղի ունեցավ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՅՈՒՆԻՍԵՖ) եւ հայաստանյան PR ասոցիացիայի (APRA) կողմից կազմակերպված «Երեխաները՝ հայ լրագրողի աչքերով» խորագրով մրցանակաբաշխության արարողությունը։ Մրցանակաբաշխության համար հիմք է հանդիսացել հայաստանյան PR մասնագետների ասոցիացիայի փորձագետների կողմից իրականացված եւ 6 ամիս տեւած հանրապետական նշանակության լրատվամիջոցների մոնիտորինգը, որտեղ ընդգրկված են եղել 17 թերթերի եւ 8 հեռուստաընկերությունների հրապարակումները եւ ռեպորտաժները (տպագիր մամուլ՝ 550 հոդված, հեռուստատեսային ռեպորտաժ՝ 138)։ Մոնիտորինգի արդյունքների վերջնական գնահատումը իրականացրել է ժյուրին, որի արդյունքում 10 մրցակարգերից «Առավոտ» օրաթերթը ստացել է մրցանակ՝ «թեմային պարբերաբար անդրադառնալուհամար»։ (Նույն նոմինացիայով մրցանակ է ստացել նաեւ «168ժամ» թերթը): «Առավոտի» լրագրող Ռուզան Արշակյանը պարգեւատրվեց «Թեմայի հրատապ արծարծում», իսկ Հասմիկ Բուդաղյանը՝ «Կրթական հիմնախնդիրներ» մրցակարգերում։
Առավոտ 25 .11 .2005
Թունիսի 2005 թ. WSA մրցույթի ուղեգիր ստացող գործերի աղյուսակ
Ամսաթիվ` 14.06.05
10-06-2005 թ. http://www.mashtots1600.am/
Էլ.մշակույթ Ա. Խաչատրյան , Կյանքը եւ ստեղծագործությունը CD-ROM
Էլ.բիզնես www.edram.am
Էլ.ներգրավում www.armeniainfo.am
Էլ.ժամանց www.armtv.com
Էլ.կառավարում www.economic-court.am
Էլ.ուսուցում Հայոց Մեծ Եղեռն CD-ROM
Էլ.առողջապահություն www.doctor.am
Էլ.գիտություն www.aras.am/dfbs.html
Դատական նիստերի ժամանակացույցը` վեբ կայքում
Ամսաթիվ` 25.02.05
«Երկիր»
Այսօր շահագործման հանձնվեց ՀՀ տնտեսական դատարանի ինտերնետային կայքէջը, որն ակնկալում է ոչ միայն նպաստել հանրության իրավագիտակցության բարձրացմանը, այլեւ դառնալ տեղեկատվության ամենօրյա աղբյուր:
Քանի որ կայքէջում տեղադրված են ոչ միայն տեսական նյութեր՝ դատարան դիմելու կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի, պետական տուրքերի չափերի եւ հաշվեհամարների մասին, այլեւ դատական նիստերի ժամանակացույցը եւ դատական գործերը:
Ասել է թե՝ այսուհետ կարելի է ինտերնետից տեղեկանալ, թե տնտեսական դատարանում ե՞րբ, ի՞նչ դատական նիստ է տեղի ունենալու կամ կոնկրետ հետաքրքրող գործի դատական նիստը ե՞րբ է նշանակված, եւ ընդհանրապես ինչպիսի գործեր կան տնտեսական դատարանի վարույթում:
Կայքէջը ստեղծվել է Եվրոպական հանձնաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների նախաձեռնության ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում: Ծրագիրը հեղինակել եւ իրագործել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան, որին տեղեկատվական բազայով աջակցել է տնտեսական դատարանը:
25_02_05
Թափանցիկ տնտեսական դատարան
Ամսաթիվ` 25.02.05
www.a1plus.am
«Հայաստանի դատական համակարգի թափանցիկության եւ տեղեկատվության մատչելիության» ծրագրի շրջանակներում ստեղծվել է ՀՀ տնտեսական դատարանի ինտերնետային տեղեկատվական կենտրոնը:
Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ կենտրոնի շնորհանդեսը: Կայքի հիմնական նպատակը ՀՀ տնտեսական դատարանի գործունեությունը, դատաիրավական բարեփոխումներն ու իրավակիրառական պրակտիկան թափանցիկ եւ հանրամատչելի դարձնելն է: ՀՀ տնտեսական դատարանի ինտերնետային տեղեկատվական կենտրոնը ստեղծվել է Եվրոպական հանձնաժողովի Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նախաձեռնության ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհով:
Ծրագիրը հեղինակել եւ անմիջականորեն իրագործել են Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան եւ «Երիտասարդական նվաճումներ» ոչ կառավարական կազմակերպությունը՝ ՀՀ տնտեսական դատարանի հետ սերտ համագործակցությամբ:
Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի կայքի հասցեն է` www.economic-court.am.
Գուբիդ լյուձեյ նե պիվօ
Ամսաթիվ` 16.11.04
«Հայկական ժամանակ»
Հայաստանի շուկայում վաճառվող սուրճի որակի հետ կապված աղմուկը շարունակում է նոր երանգներ ստանալ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ տարածել է մի հաղորդագրություն, որի համաձայն՝ այս մարմինը եւս նախատեսում է սուրճի շուկայում ուսումնասիրություններ կատարել:
Հանձնաժողովի կողմից սուրճի շուկայում ուսումնասիրություններ սկսելու համար առիթ են դարձել «PR ասոցիացիայի»՝ այս մարմնին տրամադրված նյութերը: Ըստ այդ նյութերի, որոնց մենք արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալ՝ մեր շուկայում վաճառվող մի շարք աղացած սուրճերի բաղադրությունները չեն համապատասխանում սահմանված չափանիշներին: ՏՄՊՊՀ-ն նախատեսում է սուրճի շուկայում հայտնաբերված այդ փաստերը քննարկել մայիսի 25-ին կայանալիք նիստում, որին հրավիրված են նաեւ «PR ասոցիացիայի» նյութերում հիշատակված սուրճերն արտադրող ընկերությունների ներկայացուցիչները:
ԿՆԵՐԵՔ, ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԷԻ ԽՈՍՈՒՄ
08_07_2004
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում երեկ կայացավ հայկական շուկայում վաճառվող սուրճի առնչությամբ երկրորդ եւ վերջին նիստը: Այսպիսով կարող ենք ասել, որ պետական մի քանի մարմինների համառ ջանքերը «պտուղ» տվեցին. նրանք կարողացան «թաղել» հայկական շուկայում վաճառվող սուրճի որակի շուրջ բարձրացած աղմուկը՝ սկզբում դա վերածելով ինչ-որ մանր խնդիրների շուրջ քննարկման, որի վերջնական արդյունքն էլ պետք է լիներ այն, որ սպառողներն ընդհանրապես մոռանային, թե ինչի շուրջ էր բարձրացել աղմուկը, եւ որն էր դրա պատճառը:
Հանձնաժողովն իր երեկվա նիստում որոշեց, որ աղացած սուրճ արտադրող թվով 13 ընկերություններ եւ անհատ ձեռներեցներ խախտել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը՝ ծավալելով անբարեխիղճ մրցակցություն: Ըստ ՏՄՊՀ-ի՝ այդ սուրճարտադրողների արտադրած սուրճերի տուփերի վրա բացակայում են օրենսդրությամբ անհրաժեշտ մակնշման տվյալները: Ուստի որոշվեց՝ այդ արտադրողներին հանձնարարել, որ 10-օրյա ժամկետում ՏՄՊՀ-ին զեկուցեն օրենքի խախտումը վերացնելու, 20-օրյա ժամկետում՝ այդ ճանապարհով ստացած շահույթը պետբյուջե փոխանցելու մասին: Հայաստանում վաճառվող սուրճերի որակի շուրջ աղմուկը բարձրացել էր մայիսի 3-ին «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի»՝ մի քանի սուրճերի որակի մասին իր իսկ պատվերով ստուգումների արդյունքների հրապարակումից հետո:
Ըստ լաբորատոր ստուգումների պարզվել էր, որ սուրճերի գերակշռող մասում տոքսիկ նյութերի բաղադրությունն օրենքով նախատեսված նորմայից մի քանի անգամ բարձր է: Այս հայտարարությունից հետո մարդիկ սկսեցին խուսափել աղացած սուրճ գնելուց, այնինչ տվյալ դեպքում էական չէր՝ սուրճը աղացած է, թե հատիկով, քանի որ տոքսիկ նյութերն ապրանքի մեջ առկա են ի սկզբանե. դրանք սուրճի մեջ թափանցում են հողից, ինչը պայմանավորված է համապատասխան ցանքատարածքների աղտոտվածությամբ: Հայտարարությանը հետեւեցին սուրճ արտադրողների հավաստիացումները՝ իբր իրենց սուրճերը համապատասխանում են բոլոր անհրաժեշտ չափանիշներին, իրենց հասցեին հնչող մեղադրանքները անհիմն են, դրանց նպատակը իրենց շուկայից դուրս մղելն է եւ այսպես շարունակ, բայց այդպես էլ «անմեղ» տեղը մեղադրվածներից եւ ոչ մեկը չհամարձակվեց իրենց «վարկաբեկած» կազմակերպությանը դատի տալ եւ զրպարտանքի համար պատասխանատվության կանչել: Սակայն ամենատարօրինակն այն էր, որ Հայաստանի շուկաներում սպառվող ապրանքների որակը վերահսկող պետական մարմինները, որոնք կոչված են սպառողներին զերծ պահել անորակ ապրանքների զոհ դառնալու հեռանկարից, գործնականում դարձան մեր շուկայում վաճառվող սուրճի «փիարի» բաղադրիչ մասնիկը:
Այս պահին, թերեւս, անիմաստ է այդ մարմիններին եւ նրանց ղեկավարներին առանձին-առանձին անդրադառնալ, նկատենք միայն, որ նրանք եւս չհամարձակվեցին սուրճի որակի շուրջ աղմուկ բարձրացրած հասարակական կազմակերպությանը պատասխանատվության կանչել: Պետբյուջեից հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող համապատասխան պետական այրերը իրենց ասուլիսներում հանրությանը փորձում էին համոզել, թե իրենք մանրակրկիտ ստուգել են մեր շուկայում վաճառվող սուրճը եւ նորմայի որեւէ խախտում չեն արձանագրել՝ վերը նշված հասարակական կազմակերպության մասին ընդհանրապես մոռանալով: Սուրճի գովազդին մասնակցող պետական մարմինների շարքը եզրափակեց ՏՄՊՀ-ն, որը տվյալ ապրանքատեսակի շուկայում անցկացրած ստուգումների ընթացքում կարողացել էր պարզել միայն, որ մեր խանութներում վաճառվող սուրճերի մի զգալի մասի տուփերի վրա բացակայում է մակնշման անհրաժեշտ տվյալների մի մասը: Իսկ թե որքանով այդ տվյալների բացակայությունը կմտահոգի սուրճ սպառողների ստվար զանգվածին, դժվար չէ կռահել: Մի խոսքով, մեր պետական այրերին կարող ենք շնորհավորել սուրճ արտադրողների հետ համատեղ անցկացված փայլուն քարոզչության առիթով, որի արդյունքում՝ կարողացան այդ ապրանքատեսակի շուրջ բարձրացած աղմուկը հիմնովին լռեցնել:
Վահագն Հովակիմյան
ՆՈՐ ԱՂԵՏ` ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԳԼԽԻՆ
«Թելեպլասը» աստղաբաշխական թվեր է հավաքում
13_06_2003
Երեկ Հասարակայնության հետ կապերի Հայաստանյան ասոցիացիան «Կոնգրես» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպում էր կազմակերպել, որի ժամանակ քննարկվում էր մինչեւ վերջերս մեր հանրությանն անծանոթ «Թելեպլաս» ծառայության ներդրումից հետո ստեղծված վիճակը: Հեռախոսով մատուցվող այդ ծառայություններից (ծանոթությունների ակումբ, գուշակություններ եւ այլն) թյուրիմացաբար օգտվելու հետեւանքով այսօր ՀՀ շատ քաղաքացիներ անհայտ ժամանակով զրկվել են հեռախոսակապից. ամիսը վերջանալուց հետո հեռախոսային մուծումներ կատարելու ժամանակ նրանք հայտնաբերել են, որ «ԱրմենՏել»-ին, «Թելեպլասի» գծով, մեծ գումարներ են պարտք:
Հասարակայնության հետ կապերի Հայաստանյան ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությանն արդեն դիմել են 140-ից ավելի քաղաքացիներ, որոնք համարում են, որ իրենց իրավունքները ոտնահարվել են: Ասոցիացիան ուսումնասիրել է առաջացած խնդիրները եւ հանգել այն եզրակացության, որ դրանց հիմքում ընկած է «Թելեպլասի» տարածած գովազդը: Ըստ Արման Սաղաթելյանի, ակնհայտ է, որ «Թելեպլասի» գովազդում ենթատեքստը շատ ավելի ազդեցիկ է, քան բուն հաղորդագրությունը: Այն չի պարունակում գովազդվող ծառայությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ, առաջացնում է մոլորություն, քանի որ գովազդում օգտագործված են թե՜ ժամանակի, թե՜ վճարումների անսովոր եւ չընդունված միավորներ, ինչպես՝ 0,21 դոլար՝ 15 վայրկյանի համար, այն դեպքում, երբ մեզ մոտ այս կարգի գործարքներում վճարման ընդունված միավորը դրամն է, իսկ ժամանակի միավորը՝ րոպեն կամ ժամը: Գովազդում ոչ միայն չի նշվում տարիքային սահմանափակումը, այլեւ առկա են անչափահասներին գրավող էլեմենտներ, չկան տեղեկություններ այն մասին, թե ինչպես պետք է բնակարանի հեռախոսից արգելակել այդ ծառայությունը, որպեսզի անչափահասները չկարողանան օգտվել դրանից: Հասարակայնության հետ կապերի Հայաստանյան ասոցիացիայի իրավական խորհրդատու Դավիթ Սանդուղչյանի կարծիքով, «Թելեպլասի» գովազդները կարելի է ճանաչել անբարեխիղճ, իսկ անբարեխիղճ գովազդ տարածելու հետեւանքները սահմանված են ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Գովազդի մասին» օրենքի 14 հոդվածով (Անչափահասների պաշտպանությունը գովազդի արտադրության, տեղաբաշխման եւ տարածման ժամանակ): Ըստ Դավիթ Սանդուղչյանի, գովազդի ընթացքում օգտագործելով արտարժութային չափանիշներ, գովազդատուի կողմից անտեսվել է նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 142-րդ հոդվածը, ըստ որի՝ Հայաստանում օրինական վճարամիջոցը դրամն է: Բացի այդ, հաշվի առնելով, որ իրենց կազմակերպությանը դիմել են հիմնականում անչափահաս երեխաների ծնողներ, կարելի է ասել, որ գործարքները կատարվել են անչափահասների հետ, իսկ անչափահասների հետ կնքված գործարքները, որոնք տվյալ դեպքում չի կարելի մանր կամ սոցիալական համարել, կարող են բողոքարկվել եւ դատարանի կողմից անվավեր ճանաչվել:
Այսպիսով, Հասարակայնության հետ կապերի Հայաստանյան ասոցիացիան խորհուրդ է տալիս «Թելեպլասի» ծառայություններից տուժած քաղաքացիներին՝ իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու համար դիմել դատարան: Ասոցիացիան առաջարկում է քաղաքացիներին՝ օգտվել իրենց կազմած տիպային հայցադիմումից: ՀԿՀԱ-ն նաեւ դիմում է «ԱրմենՏելին», որպեսզի վերջինս վերականգնի «Թելեպլասին» ունեցած պարտքերի պատճառով հեռախոսակապից զրկված բաժանորդների հեռախոսակապը, քանի որ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության հաստատած հեռախոսային կապի կանոնների 59-րդ կետի համաձայն՝ չի թույլատրվում դադարեցնել հեռախոսային ծառայությունների մատուցումը, եթե պարտքերը առաջացել են ոչ հեռախոսային ծառայությունների հետեւանքով, իսկ «Թելեպլասի»՝ քաղաքացիներին մատուցած ծառայությունը հեռախոսային չէ: Տվյալ դեպքում «ԱրմենՏելը» հավելավճարով այդ հեռախոսահամարները տրամադրել է «Թելեպլասին», ոչ թե բաժանորդներին, իսկ քաղաքացիները պարտք են ոչ թե «ԱրմենՏելին», այլ «Թելեպլասին», եւ զրկելով նրանց հեռախոսակապից՝ «ԱրմենՏելը» խախտում է հեռախոսային ծառայության կանոնները: Նշենք, սակայն, որ «ԱրմենՏելի» գործողությունների օրինականությունը մի մասով կախված է նաեւ նրանից, թե ինչ հիմունքներով է այն պայմանագիր կնքել «Թելեպլասի» հետ: «Թելեպլասն» իր հերթին կարող է փաստարկել, թե գաղտնիք չի եղել, որ ծառայությունը վճարովի է, եւ դեռ պետք է ապացուցել, որ ծառայությունից օգտվել է անչափահասը: Բացի այդ, ոչ ոք չի խոչընդոտել ՀՀ օրենքներին չհամապատասխանող գովազդի տարածմանը: Այսպիսով, ստեղծվել է մի վիճակ, երբ օտարերկրացիները («Թելեպլասը» հունական կազմակերպություն է) Հայաստանում կազմակերպություն են գրանցել եւ այնպիսի գործունեություն են ծավալում, որը կարգավորող հստակ նորմատիվներ չկան մեր օրենքներում: Իսկ հետեւանքները չափազանց ծանր են ՀՀ քաղաքացիների համար: Ընդամենը մի քանի օրինակ. Շենգավիթի բնակիչ Գեւորգ Ղահրամանյանը «ԱրմենՏելին», «Թելեպլասի» գծով, պարտք է 120 հազար դրամ, Ավանի բնակիչ Հենրիկ Սուքիասյանը՝ 616 հազար դրամ, իսկ երեք երեխայի մայր Լաուրա Սահակյանի հաշվին, 18 օրում, գոյացել է մեկ միլիոն 537 հազար դրամ պարտք:
Հ.Գ Երեկ «ԱրմենՏելում» հրաժարվեցին այս կապակցությամբ որեւէ մեկնաբանություն անել, խոստանալով դա անել առաջիկայում:
ԱՆՆԱ Վ. ՀԱԿՈԲՅԱՆ
11_05_2004


