Հոդվածներ
Մեր կայքէջի այս բաժինը պարբերաբար համալրվում է նոր հոդվածներով: Հետեւեք ընթացիկ նորություններին:Տեղադրված նյութերը հանդիսանում են հեղինակների մտավոր սեփականությունը եւ կարող են օգտագործվել միայն կրթական նպատակներով: Ասոցիացիան ոչ միշտ է համամիտ տեղադրված նյութերում արտահայտված կարծիքներին:
Վիրտուալ թրեյնինգ` ակտիվիստների համար
Հասարակական կազմակերպությունների ակտիվիստների համար նախատեսված ձեռնարկը (անգլ.) կօգնի գտնել համախոհ անձանց ամբողջ աշխարհում եւ մեծացնել գործունեության շրջանակները:
ԶԼՄ-ների հետ աշխատանքի կանոնները և սկզբունքները
Օգտակար կանոններ հասարակայնության հետ կապերի մասնագետների համար՝ հեռուստաընկերությունների հետ աշխատանքը ճիշտ կազմակերպելու վերաբերյալ:
Ուղեցույց PR ծառայությունների միջև ճիշտ ընտրություն կատարելու մասին
Հասարակայնության հետ կապերի ընկերությունների խորհուրդը հրապարակել է ուղեցույց՝ ֆիրմաների միջեւ ճիշտ ընտրություն կատարելու մասին՝ հաշվի առնելով հաճախորդների եւ ընկերությունների ներդրած ժամանակն ու ծախսերը: Ուղեցույցը մշակվել է փորձագետների խմբի կողմից եւ արտացոլում է կորպորատիվ հաղորդակցության մասնագետների, խորհրդատուների եւ PR գործակալությունների տեսակետները:
Ուղեցույցում (անգյ.) ամրագրված սկզբունքները ներկայումս PR ոլորտում օգտագործվում են որպես չափորոշիչներ:
Նորությունների պատրաստում` Իրադարձությունից դեպի գաղափար: Գաղափարից դեպի ձև:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ ռուսերեն տարբերակով:
Հասարակայնության հետ կապերի բաժինը պետական հաստատություններում
Սույն աշխատությունն ուսումնասիրում է պետական հաստատություններում հասարակայնության հետ կապերի բաժնի գործունեության առանձնահատկությունները, պատմությունը, ձեւավորման ու զարգացման գաղափարախոսությունը:
Քաղաքական լիդերի իմիջը
Առաջին մասում վերլուծության է ենթարկվում քաղաքական լիդերի անձը, նրա նմանությունները եւ տարբերությունները ոչ-քաղաքական գործիչներից: Երկրորդ մասում բացահայտվում են քաղաքական գործչի իմիջի ստեղծման գաղտնիքները եւ հետեւորդների վրա ազդեցություն գործելու հոգեբանական մեթոդները: Եզրակացությունը պարունակում է խորհուրդներ քաղաքական գործիչներին, թե ինչպես աջակցություն ստանալ հետեւորդների մեծ խմբերից:
Հոդվածը կարող եք կարդալ ռուսերեն լեզվով:
Ընկերության իմիջի ձևավորումը
Հեղինակ՝ Դ. Վ. Մեդվեդենկո, Պետական կառավարման եւ սոցիալական հետազոտություների ինստիտուտ
20-րդ դարի վերջին քառորդում էր, երբ ընկերությունները, կորպորացիաները եւ փոքր ֆիրմաները իրենց համար հայտնաբերեցին համբավի, կամ ինչպես այսօր ընդունված է անվանել՝ իմիջի ուժը: Ներկայումս իմիջը համարվոմ է բիզնեսում կամ հասարակական կյանքում հաջողության կամ պարտության գլխավոր պատճառներից մեկը: Ինչո՞ւ է հենց իմիջին հատկացվում այդքան կարեւոր դեր՝ շուկայի եւ մրցակցության պայմաններում ընկերությունների կայունության նախապայմանները թվարկելիս: Այս հարցին է անդրադառնում հեղինակը՝ «Ընկերության իմիջի ձեւավորումը» հոդվածում (ռուս.):
Մասնավոր հատվածի կողմից հասարակայնության հետ կապերի մեթոդների օգտագործումը
Հետազոտության առաջին գլուխը մանրամասն եւ հետեւողականորեն նկարագրում է հեռուստա-PR արշավի ռազմավարական քայլերը: Երկրորդ գլուխը նվիրված է այն կանոններին եւ սկզբունքներին, որոնց պետք է հետեւի PR գործակալը, ինչպես նաեւ այդ կանոններից հնարավոր շեղումները «Սեւ PR»-ի եւ «Հեռուստաջինսի» դեպքերում: Բացի դրանից վերլուծում է «լրագրող եւ PR գործակալ մեկ անձի մեջ» նոր երեւույթի ստեղծումը: Երրորդ գլուխը դիտարկում է հեռուստատեսային ԶԼՄ-ները որպես շուկայական գործակալներ, որոնք առաջնորդվում են նույն՝ հասարակայնության հետ կապերի կազմակերպությունների խաղի կանոններով:
Հետազոտության (ռուս.) վերջում, արդյունքների ամփոփման հետ մեկտեղ, թվարկվում են PR-ի եւ ԶԼՄ-ների միջեւ «ճիշտ» հարաբերությունների հաստատման ճանապարհին ի հայտ եկող խնդիրները:
Տեղեկատվական հասարակություն
Լրագրողների միջազգային ֆեդերացիայի զեկույցը՝ (ռուս.) «Տեղեկատվական հասարակություն» թեմայով:
Կորպորատիվ PR
«Անձնակազմի ղեկավարում» գրքից (Տ. Յ. Բազարովի եւ Բ.Լ. Յերեմինի խմբագրությամբ) առաջարկվող գլուխը (ռուս.) նվիրված է PR-ի՝ որպես զարգացած քաղաքացիական հասարակության անքակտելի մասի էության ու գիտական հիմնավորումների քննարկմանը:


