Հոդվածներ
Մեր կայքէջի այս բաժինը պարբերաբար համալրվում է նոր հոդվածներով: Հետեւեք ընթացիկ նորություններին:Տեղադրված նյութերը հանդիսանում են հեղինակների մտավոր սեփականությունը եւ կարող են օգտագործվել միայն կրթական նպատակներով: Ասոցիացիան ոչ միշտ է համամիտ տեղադրված նյութերում արտահայտված կարծիքներին:
Ինչպես կազմել ընդգրկուն PR պլան
Հեղինակ` Գրեյգ Միյամոտո, APR, Fellow PRSA
PR պլանը ամենակարեւոր փաստաթղթերից մեկն է, որը Ձեզ կվիճակվի մշակել մասնագիտական գործունեության ընթացքում:
Ասում են՝ «PR -ի հաջողության գրավականը հետեւյալ երկու նախապայմանների՝ հետաքրքիր բովանդակության եւ նյութի ճիշտ մատուցման առկայությունն է»: Իհարկե, դա ոչ միշտ է այդպես, բայց այդ սկզբունքը լավ է գործում, հատկապես, երբ պետք է լինում համոզել ղեկավարին կամ հաճախորդին, որ անհրաժեշտ է ծախսել որոշակի գումար: Առաջարկի ընդունվել-չընդունվելը մեծապես պայմանավորված է նրանից, թե ինչպե՞ս (մատուցման ձեւը) կասեք նրանց այդ մասին եւ ի՞նչ (բովանդակությունը) կասեք:
Խոստովանենք, որ ղեկավարը եւ հաճախորդը ընդամենը սովորական մարդիկ են եւ նրանց համար գայթակղիչ է այն ամենն, ինչ գեղեցիկ տեսք ունի:
Հավասար պայմանների առկայության դեպքում տրամաբանորեն կառուցված եւ գայթակղիչ ձեւակերպված PR պլանը (անգյ.) կընդունվի բարյացակամությամբ:
PR-ի «ՁԵՆ» փիլիսոփայությունը
Հեղինակ՝ Գրեյգ Միյամոտո, APR, Fellow PRSA
Միյամոտո Մուսաշին 17դ. նշանավոր ճապոնացի սամուրայ էր, որը 1643 թ. մշակել է ռազմական արվեստի կանոնները:
Միյամոտոյի ռազմական արվեստ սովորելու 9 կանոնները կիրառվել են բիզնես ռազմավարության մասնագետների կողմից՝ բիզնեսի «մարտի դաշտում» ռազմավարական եւ մարտավարական առավելությունների մշակման եւ պահպանման համար: Իսկ թե ինչպե՞ս են դրանք կիրառվում հասարակայնության հետ հարաբերությունների ոլորտում՝ շարադրված է հոդվածում (անգլ.):


