Մեր անդամները
«Ով ով է Հայաստանի PR ոլորտում» նախագծի նպատակն է Հայաստանյան հասարակությանը ներկայացնել հասարակայնության հետ կապերի մասնագետներին, որոնք աշխատում են Հայաստանում` Կառավարությունում, հասարակական կազմակերպություններում, տարաբնույթ հանրային եւ մասնավոր կազմակերպություններում: Նախագիծը նպատակ ունի նաեւ ստեղծել տեղեկատու` PR մասնագետների եւ մամուլի ներկայացուցիչների համար, որը նրանց կօգնի ճանաչել միմյանց եւ սերտորեն համագործակցել մասնագիտական բնագավառում:Տվյալների բազան մշտապես թարմացվում է: Մենք դիմում ենք բոլոր PR մասնագետներին` խնդրելով ուղարկել մեզ իրենց կենսագրությունները եւ թվային լուսանկարները` տվյալների բազայում ներառելու համար, հաղորդագրության թեմայի տողում նշելով “who is who” information:
Անուշ Բաբայան
Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի մամուլի քարտուղար:

Ծննդյան ամսաթիվ`14 հունիսի 1975 թ.
Ծննդավայր`Հայաստան, Երեւան
Կրթություն
Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց դաշնամուրային
բաժին
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ գերազանցության դիպլոմով
Աշխատանքային փորձ
1999-2002 թթ. «Ազգ» օրաթերթ՝ որպես թղթակից
2003թ.-ից՝ «Հայաստանի հանրապետություն» օրաթերթ
Այնուհետև` Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագիր
2004թ.-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ որպես գործադիր տնօրենի մամուլի քարտուղար
Միաժամանակ համագործակցում է «Վեմ» ռադիոկայանի հետ, որտեղ վարում է «Զրույցներ արվեստի շուրջ» հեղինակային հաղորդաշարը:
Կապ
Հեռ.: 52-09-40
Էլ. հասցե: pr@himnadram.org


