Մեր անդամները

«Ով ով է Հայաստանի PR ոլորտում» նախագծի նպատակն է Հայաստանյան հասարակությանը ներկայացնել հասարակայնության հետ կապերի մասնագետներին, որոնք աշխատում են Հայաստանում` Կառավարությունում, հասարակական կազմակերպություններում, տարաբնույթ հանրային եւ մասնավոր կազմակերպություններում: Նախագիծը նպատակ ունի նաեւ ստեղծել տեղեկատու` PR մասնագետների եւ մամուլի ներկայացուցիչների համար, որը նրանց կօգնի ճանաչել միմյանց եւ սերտորեն համագործակցել մասնագիտական բնագավառում:
Տվյալների բազան մշտապես թարմացվում է: Մենք դիմում ենք բոլոր PR մասնագետներին` խնդրելով ուղարկել մեզ իրենց կենսագրությունները եւ թվային լուսանկարները` տվյալների բազայում ներառելու համար, հաղորդագրության թեմայի տողում նշելով “who is who” information:

Մերի Հարությունյան

ՀՀ կառավարության աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Ծնվ. 11.06.1973թ.,

Կրթություն

1995թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը` ժուռնալիստի որակավորմամբ

Աշխատանքային փորձ

1995-1997թթ. աշխատել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության լրատվավերլուծական, քաղաքական բաժնում` լրագրող

1997-1999թթ. Հայաստանի ազգային հեռուստատեսության «Լրաբեր», այնուհետ` Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվավերլուծական ծրագրերում` լրագրող

1999-2000թթ. եղել է ՀՀ կառավարության գործունեությունը լուսաբանող «Ձեռագիր» հեռուստածրագրի մեկնաբանը եւ խմբագիրը

2000թ.-ին նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ

2005թ.-ին, օրենքով սահմանված կարգով, ստացել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

2000թ.-ից ՀՀ կառավարության Տնտեսական բարեփոխումների
վերլուծական-տեղեկատվական կենտրոնում հիմնադրի լիազոր ներկայացուցիչն է: Զբաղվում է նաեւ հասարակական գործունեությամբ

2001թ.- ից «Աջակցություն բարեփոխումներին» ՀԿ հիմնադիր խորհրդի անդամ է, ՀԿ նախագահ

1998թ. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` «Ղեկավար կանանց խրախուսում» ուսուցողական ծրագրով ԱՄՆ-ում մասնակցել է երկամսյա դասընթացների, 2005 թվականին` ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի` «Ժամանակակից լրագրության զարգացումները» թեմայով երկշաբաթյա ծրագրին:

Կապ


Հեռ.: 52-74-02
Էլ. հասցե: press@arminco.com

< Ետ դեպի ցուցակ