Մեր անդամները
«Ով ով է Հայաստանի PR ոլորտում» նախագծի նպատակն է Հայաստանյան հասարակությանը ներկայացնել հասարակայնության հետ կապերի մասնագետներին, որոնք աշխատում են Հայաստանում` Կառավարությունում, հասարակական կազմակերպություններում, տարաբնույթ հանրային եւ մասնավոր կազմակերպություններում: Նախագիծը նպատակ ունի նաեւ ստեղծել տեղեկատու` PR մասնագետների եւ մամուլի ներկայացուցիչների համար, որը նրանց կօգնի ճանաչել միմյանց եւ սերտորեն համագործակցել մասնագիտական բնագավառում:Տվյալների բազան մշտապես թարմացվում է: Մենք դիմում ենք բոլոր PR մասնագետներին` խնդրելով ուղարկել մեզ իրենց կենսագրությունները եւ թվային լուսանկարները` տվյալների բազայում ներառելու համար, հաղորդագրության թեմայի տողում նշելով “who is who” information:
Գոռ Աբրահամյան
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար
Ծնվել եմ 1979թ. հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի գյուղ Վահանում ազգությամբ հայ եմ, ամուսնացած եմ, ունեմ մեկ դուստր
Կրթությունը
1996 - 2000 Երեւանի պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մասնագիտությունը՝ լրագրող-բակալավր
2000-2002 Երեւանի պետական համալսարան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մագիստրատուրա, մասնագիտությունը՝ լրագրող-մագիստրոս
2002-2003 Երեւանի պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության եւ տեսության ամբիոն, ասպիրանտուրա
2003թ. դեկտեմբերին ստացել եմ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան լրագրություն մասնագիտությամբ
Աշխատանքային փորձը
2000-2003 «Ազգ» օրաթերթ, լրագրող, քաղաքական մեկնաբան
2003-2006 թղթակցություն «Փակագիծ» թերթին, քաղաքական մեկնաբան, վերլուծաբան
2003-ից առ այսօր ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ, Խորհրդի նախագահի մամուլի քարտուղար
2003-ից Երեւանի պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մամուլի պատմության եւ տեսության ամբիոնի դասախոս
Հետաքրքրություններ` Համակարգիչ, ֆուտբոլ, ընթերցանություն
Հոբբին` ձկների ակվարիում
Կապ
Հեռ.: 52-86-90
Էլ. հասցե: abgor@mail.ru


