Մեր անդամները
«Ով ով է Հայաստանի PR ոլորտում» նախագծի նպատակն է Հայաստանյան հասարակությանը ներկայացնել հասարակայնության հետ կապերի մասնագետներին, որոնք աշխատում են Հայաստանում` Կառավարությունում, հասարակական կազմակերպություններում, տարաբնույթ հանրային եւ մասնավոր կազմակերպություններում: Նախագիծը նպատակ ունի նաեւ ստեղծել տեղեկատու` PR մասնագետների եւ մամուլի ներկայացուցիչների համար, որը նրանց կօգնի ճանաչել միմյանց եւ սերտորեն համագործակցել մասնագիտական բնագավառում:Տվյալների բազան մշտապես թարմացվում է: Մենք դիմում ենք բոլոր PR մասնագետներին` խնդրելով ուղարկել մեզ իրենց կենսագրությունները եւ թվային լուսանկարները` տվյալների բազայում ներառելու համար, հաղորդագրության թեմայի տողում նշելով “who is who” information:
Լիլիթ Գալստյան
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամլո քարտուղար

Ծննդյան ամսաթիվ` 16 մարտի, 1974 թ.
Ծննդավայր` Հայաստան, Երևան
Կրթություն
Երեւանի Միսաք Մեծարենցի անվան N146 միջնակարգ դպրոց
1991-1996թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ
Աշխատանքային փորձ
1995-1996թթ. «Լրաբեր» լրատվական ծրագիր, որպես լրագրող
1997-1998թթ. ՀՀՇ լրատվական կենտրոն
1998-2002թթ. «Հայոց Աշխարհ» օրաթերթ
1998-2004թթ. Միաժամանակ համագործակցել է տարբեր հեռուստաընկերությունների հետ՝ որպես «Քրեական պատմություններ» հաղորդաշարի, «Հայոց տաճարներ» ֆիլմաշարի սցենարիստ-խմբագիր
2002-2006թթ. «Երկիր» շաբաթաթերթ
2006 թվականի հունիսի 19-ին նշանակվել է ՀՀ ԿԳ նախարարի մամուլի քարտուղար։
Կապ
Հեռ.: 52-46-84
Էլ. հասցե: press@edu.am


