Մեր անդամները

«Ով ով է Հայաստանի PR ոլորտում» նախագծի նպատակն է Հայաստանյան հասարակությանը ներկայացնել հասարակայնության հետ կապերի մասնագետներին, որոնք աշխատում են Հայաստանում` Կառավարությունում, հասարակական կազմակերպություններում, տարաբնույթ հանրային եւ մասնավոր կազմակերպություններում: Նախագիծը նպատակ ունի նաեւ ստեղծել տեղեկատու` PR մասնագետների եւ մամուլի ներկայացուցիչների համար, որը նրանց կօգնի ճանաչել միմյանց եւ սերտորեն համագործակցել մասնագիտական բնագավառում:
Տվյալների բազան մշտապես թարմացվում է: Մենք դիմում ենք բոլոր PR մասնագետներին` խնդրելով ուղարկել մեզ իրենց կենսագրությունները եւ թվային լուսանկարները` տվյալների բազայում ներառելու համար, հաղորդագրության թեմայի տողում նշելով “who is who” information:

Լանա Մշեցյան

ՀՀ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար

Կրթությունը` ԵԺՏԻ, տնտեսագիտություն
Աշխատանքային գործունեությունը` 1991 թվականից
1997-1999թթ. "Նովոյե Վրեմյա" հասարակական-քաղաքական անկախ թերթ
1999-2007թթ. "Գոլոս Արմենիա" հասարակական-քաղաքական շաբաթաթերթ
Արդարադատության նախարարությունում`2007թվականից` ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար:
Անկուսակցական է
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Նախարարի մամուլի քարտուղարի գործունեության ոլորտը
ա. ներկայացնում է նախարարի պաշտոնական տեսակետները Հայաստանի Հանրապետության և oտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին
բ. անցկացնում է ասուլիuներ և ճեպազրույցներ
գ. իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը
դ. կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.
ե. նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով
զ. կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

Հասցե` Վ. Սարգսյան 3
Հեռախոս`582581
Էլեկտրոնային հասցե`press@moj.am

< Ետ դեպի ցուցակ