Մեր անդամները
«Ով ով է Հայաստանի PR ոլորտում» նախագծի նպատակն է Հայաստանյան հասարակությանը ներկայացնել հասարակայնության հետ կապերի մասնագետներին, որոնք աշխատում են Հայաստանում` Կառավարությունում, հասարակական կազմակերպություններում, տարաբնույթ հանրային եւ մասնավոր կազմակերպություններում: Նախագիծը նպատակ ունի նաեւ ստեղծել տեղեկատու` PR մասնագետների եւ մամուլի ներկայացուցիչների համար, որը նրանց կօգնի ճանաչել միմյանց եւ սերտորեն համագործակցել մասնագիտական բնագավառում:Տվյալների բազան մշտապես թարմացվում է: Մենք դիմում ենք բոլոր PR մասնագետներին` խնդրելով ուղարկել մեզ իրենց կենսագրությունները եւ թվային լուսանկարները` տվյալների բազայում ներառելու համար, հաղորդագրության թեմայի տողում նշելով “who is who” information:
Արսեն Բաբայան
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1983թ. հունիսի 1, ք. Երևան
Կրթություն
2000-2004թթ. ՀՊՃՀ տնտեսագետ կապի ճյուղում
2005թ.-մինչ այժմ Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող
Աշխատանքային գործունեություն
2001-2004թթ. «ՍԱՄԳԱՐ» ՓԲԸ, իրավախորհրդատու
2006-2007թթ. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան, դատական նիստերի քարտուղար
2007թ. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան, գրասենյակի ավագ մասնագետ - ՀՀ դատական ծառայության առաջին դասի առաջատար ծառայող
2007թ. հոկտեմբերից ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար:
Այլ տվյալներ
2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում
2006թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է ՙ «լեյտենանտ» զինվորական կոչում
2006թ. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի հրամանով պարգևատրվել է «Պատվոգրով»
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է
Հասցե` Վ. Սարգսյան 3
pr@moj.am


